Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց և իրենք իրենց հետ։ Մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:

Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ինչպիսիք նկարագրված են այստեղ: Մարդիկ, որոնք կյանքով են ապրում, յուրաքանչյուր օր վայելում են: Գնահատում են կյանքում ամեն ինչ, արժևորում: Սակայն չեմ սիրում այն մարդկանց, որոնք յուրաքանչյուր օր համարում են վերջինը: Այդ կերպ անկարևոր է դառնում մարդու ապրածը: Մարդկանց մեջ շատ եմ սիրում նաև անկեղծությունը: Անկեղծ են քեզ հետ, կիսվում են, չեն խուսափում իրականությունից: Ներկայացնում են ամեն ինչ ճշմարտորեն: Երբ մարդն ինձ հետ խոսելուց խուսափում է պատմել ճիշտը, ես դա նկատում եմ: Այն մարդիկ, որոնք անկեղծ են ինձ հետ, նաև անկեղծ են իրենք իրենց հետ, որը ինձ համար շատ կարևոր է: Գնահատում եմ այն մարդկանց, որոնք կյանքում ունեն նպատակ, փորձում են, ձգտում են, հաճախ նաև ձախողվում: Այդպիսի մարդիկ չհուսահատվող են:

Հեղինակ՝ Ամալյա Զաքարյան

Կա մի բարձր տեղ, ուր ես ձգտում եմ հասնել

Ես ունեմ բարձր տեղ, որտեղ ձգտում եմ հասնել, և կարող եմ հանգիստ ասել, որ բարձրության հասնելը այնքան էլ հեշտ չէ: Միակ դժվարությունը, որը ես ունեցել եմ, ծուլության զգացումն է։ Երբ դու չես ուզում ոչինչ անել և միայն ցանկանում ես պառկել, դիտել սիրած ֆիլմը և գործով չզբաղվել՝ գցելով այդ գործը վաղվան: Բայց իրականում դա ոչ միայն չի թողնում բարձրանալ, այլև գցում է այն բարձրությունից, որին դու արդեն հասել էիր: Հաղթահարելու համար ընդամենը պետք է կենտրոնացած, ոչ ոքին չլսելով բարձրանալ վերև՝ մինչև վերջ:

Հեղինակ՝ Աբրահամ Նահապետյան

Սեբաստացին

Երբ ասում եմ սեբաստացի, հասկանում եմ աշխատասեր, ընկերասեր, դիմացինին հարգող մարդ։ Եթե դու մտնում ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, դու արդեն սեբաստացի ես։ Սեբաստացին պետք է լինի աշխատասեր, ընկերասեր, իմանա խնամել ծաղիկներ և ծառեր։ Սեբաստացին չպետք է լինի ծույլ, չաշխատասեր, չհարգող դիմացինին։ Ես աշխատասեր եմ, ընկերասեր եմ և գիտեմ ոնց խնամել ծաղիկներ և ծառեր։ Ձգտում եմ ավելի աշխատասեր լինել և վարքս ավելի լավացնել։ Ինձ համար  ամենակարևորը սեբաստացու մեջ աշխատասիրությունն է, որովհետև եթե դու չլինես աշխատասեր, դու չես կարող սովորել այս դպրոցում։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

Հեղինակ Դավիթ Խադիշյան

Եթե ես լույս լինեի…

Եթե ես լույս լինեի, ես ուրախ կլինեի ընկնել թե՛ աղքատ, թե՛ հարուստ մարդու տուն, որովհետև հաստատ գիտեմ, որ ինձ ամեն տեղ ուրախ կլինեն ընդունելու: Ես էլ ոչ պակաս ուրախ կլինեմ օգնել նրանց, քանի որ ես զգացել եմ, թե ինչ դժվար բան է լույս չունենալը:Ես կվշտանայի, եթե ինձ՝ լույսիս, օգտագործեին չար գործերի և արարքների համար: Օրինակ՝ լույսի օգնությամբ գողերը գտնեին ինչ-որ մեկի գանձերը ու գողանային, հզոր լույսով ինչ-որ մեկին կուրացնեին: Լույսը աշխարհի ամենակարևոր բաներից մեկն է, մարդ չի կարող առանց լույս ապրել: Դրա համար փորձեք դուք էլ լինել լույս՝ օգնող, կարևոր և, իհարկե, եղեք ուրախ՝ օգնելու թե՛ հարուստ և թե՛ աղքատ մարդուն:

Եթե անտեսանելի լինեի…

Տոնինոն վաղուց էր երազում դառնալ անտեսանելի, ինչպես ես: Անտեսանելի լինելը ամենահավես բաներից մեկն է, բայց երբ դառնաս անտեսանելի, քո ամբողջ կյանքով կանիծես այն օրը, երբ դու դարձար այդպիսին: Ինձ էլ դուր կգար դասընկերներիս մազերից քաշել, ձեռք առնել, բայց ոչ այդքան երկար, ընդամենը մեկ օր կամ էլ մի քանի ժամ: Բայց դա մի քիչ վտանգավոր է, դու կարող ես  անտեսանելիության պատճառով ընկնել-վնասվել, բայց միևնույն է, քեզ ոչ ոք չի լսի և, բնականաբար, չի օգնի: Եթե անտեսանելի լինեի, կգնայի դռներ կծեծեի, բայց այս անգամ ոչ թե քամու պես կսուրայի դուրս, այլ հանգիստ, ինձ համար կկանգնեի և կհրճվեի մարդկանց զարմացած դեմքերի և զայրույթի վրա: Եկեք լինենք անկեղծ, հաստատ բոլորս էլ կուզենայինք, անտեսանելի լինելով, անել իմ թվարկած արաքներից գոնե մեկը:

Картинки по запросу невидимка фото

Հեղինակ Էլիս Խեչոյան

Կյանքի ամենակարևոր բաները

Առաջին բանը, որը պետք է, կյանքում ծնողներից չնեղանալն է և ծնողներին չփոխարինել փողի հետ, այսինքն՝ եթե քեզ առաջարկեն մեծ գումար, բայց լինի մի պայման, օրինակ՝ պետք է ապրես այդ մարդկանց մոտ, որոնք քեզ տալիս են այդ փողը: Երկրորդ բանը, իմ կարծիքով, ընկերներ ունենալն է: Եթե ունես շատ ընկերներ, քեզ կարողանում ես ավելի պաշտպանված զգալ: Նաև ընկերները այն մարդիկ են, որոնց հետ կարողանում ես անցկացնել լավ ժամանակ: Երրորդ բանը, իմ կարծիքով, չպարծենալն է, որովհետև սխալ է պարծենալը. ասեմ ՝ ինչու. երբ դու պարծենում ես, օրինակ՝ ունես ինչ-որ բան, որը չունի ուրիշը, և այդ ուրիշը եթե հասկանա, որ դու պարծենում ես, կհասկանա, որ վատ մարդ ես, քո ունեցածով ես հիանում: Շատ սխալ է պարծենալը, հիանալ քո ունեցածով, ընկերներիդ մոտ քեզ բարձր զգաս և ամբողջ օրը նրանց նյարդերը ուտես, որ ես ունեմ չգիտեմ ինչ, որը դու չունես:

Հեղինակ՝ Հրաչ Ղալամքարյան

ՑԱՆԿԱՊԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ

Եթե դպրոցում կա ցանկապատ, դա կարող է ազդել մարդու վրա: Օրինակ՝ երբ ցանկապատ կա, մարդն իրեն զգում է թույլ, անօգնական, և դրա պատճառով մարդը կարող է ավելի շատ ուզել փախչել դպրոցից, նա զգում է, որ փակված է: Երբ  ցակապատ չկա, աշակերտն իրեն հանգիստ է զգում,  նա չի ուզում փախչել: Մարդիկ, ովքեր չեն սիրում ազատությունը և ամեն ինչ ցանկապատում են, դա նշանակում է, որ նրանք սովոր չեն ազատությանը : Մարդ, ով չի սիրում ցանկապատը, դա նշանակում է, որ նա թաքցնելու բան չունի, ուզում է ասել, որ նա արդար մարդ է:

Հեղինակ՝ Ալեն Մանգասարյան

Ցանկապատ դնում են այն ժամանակ․․․

Իմ կարծիքով, ցանկապատ դնում են այն ժամանակ, երբ ուրիշի տարածքի վրա աչք են դնում։ Ովքեր քանդում են ցանկապատերը, նրանք ցույց են տալիս, որ ոչ մի բան թաքցնելու չունեն։ Եթե բոլորը առանց ուրիշի իրի վրա աչք դնելու ապրեն, ցանկապատեր չեն առաջանա։ Այդպիսին ենք մենք՝ սեբաստացիներս։ Իսկ նախանձ մարդիկ տեղադրում են ճաղեր, ցանկապատում լանջեր, որից նաև օգտվում են հենց իրենք։ Մենք անցած տարի դրել էինք այդ ցանկապատի վրա աստիճաններ, որ բոլոր կողմերին էլ հարմար լինի, բայց նրանք քանդեցին այն։ Մենք՝ սեբաստացիներս, առաջարկել ենք և առաջարկելու ենք, որ ոչ մի բան չցանկապատվի։

Հեղինակ՝ Դավիթ Խադիշյան

Ցանկապատ, թե՞…

Ցանկապատը նույնպես սահմանափակում է: Ես չեմ ուզենա, որ մեր դպրոցը ցանկապատեն, որովհետև մեր դպրոցը ազատ է: Ես սովորել եմ հանրակրթական դպրոցում, և այդ դպրոցում եղել են ցանկապատեր: Երբ մեր դպրոցում ցանկապատ չկա, ոչ ոք չունի ցանկություն դասերից փախչելու, որովհետև մենք այսպես, թե այնպես ազատության մեջ ենք: Իսկ այն դպրոցները, որոնք ունեն ցանկապատեր, դպրոցի երեխաները անընդհատ ուզում են փախչել և լինել ազատության մեջ, իսկ մենք ազատությունից էլ ու՞ր փախչենք: Ցանկապատը նաև շատ տգեղ է նայվում ամեն տեղ: Ես կնախընտրեի կանաչապատել՝ ցանկապատ դնելու փոխարեն: Հանրակրթական դպրոցի երեխաներին հաճելի չէ գտնվել դպրոցում, որովհետև ոչ մի արտասովոր ու գեղեցիկ բան չկա: Նրանց «բակը» ասֆալտապատած, ցանկապատած, առանց ծառերի և խոտերի մի տեղ է, որը ընդամենը նախատեսված  է ծնողների համար: Այդ մասը կարելի է գեղեցկացնել, որպեսզի գոնե երեխաներին հաճելի լինի:

Հեղինակ՝ Սաթե Խեչոյան

Ստեղծագործական աշխատանք

Շատ ծնողներ իրենց երեխայի անվտանգությունից ելնելով ցանկանում են, որպեսզի մեր դպրոց-պարտեզում ցանկապատներ տեղադրվեն: Ամեն մեկն ունի իր կարծիքը, բոլոր ծնողները վստահ են, որ ցանկապատը ճիշտ որոշում է, բայց ես համաձայն չեմ նրանց հետ: Ես շատ եմ տեսել մոլորված ծնողների կամ երեխաների, ովքեր ծանոթ չեն դպրոցի տարածքի հետ և այդ իսկ պատճառով կարող են կառույցի ցանկացած հատվածից մուտք գործել դպրոց, իսկ ցանկապատերը բացի խանգարելուց այլ գործառույթ չեն կատարի, բացի այդ մեր կրթահամալիրում չկան ցանկապատեր, բայց դեռ ոչ մի անգամ չի գրանցվել մի դեպք, երբ երախաներից որևէ մեկը այդ պատճառով վնասվածք ստացած լինի: Հուսամ, որ կրթահամալիրում ոչ մի դեպում ցսնկապատ չեն տեղադրի:

Հեղինակ՝ Հայկ Մարգարյան