Եթե դպրոցում կա ցանկապատ, դա կարող է ազդել մարդու վրա: Օրինակ՝ երբ ցանկապատ կա, մարդն իրեն զգում է թույլ, անօգնական, և դրա պատճառով մարդը կարող է ավելի շատ ուզել փախչել դպրոցից, նա զգում է, որ փակված է: Երբ ցակապատ չկա, աշակերտն իրեն հանգիստ է զգում, նա չի ուզում փախչել: Մարդիկ, ովքեր չեն սիրում ազատությունը և ամեն ինչ ցանկապատում են, դա նշանակում է, որ նրանք սովոր չեն ազատությանը : Մարդ, ով չի սիրում ցանկապատը, դա նշանակում է, որ նա թաքցնելու բան չունի, ուզում է ասել, որ նա արդար մարդ է:
Ցանկապատ դնում են այն ժամանակ․․․
Իմ կարծիքով, ցանկապատ դնում են այն ժամանակ, երբ ուրիշի տարածքի վրա աչք են դնում։ Ովքեր քանդում են ցանկապատերը, նրանք ցույց են տալիս, որ ոչ մի բան թաքցնելու չունեն։ Եթե բոլորը առանց ուրիշի իրի վրա աչք դնելու ապրեն, ցանկապատեր չեն առաջանա։ Այդպիսին ենք մենք՝ սեբաստացիներս։ Իսկ նախանձ մարդիկ տեղադրում են ճաղեր, ցանկապատում լանջեր, որից նաև օգտվում են հենց իրենք։ Մենք անցած տարի դրել էինք այդ ցանկապատի վրա աստիճաններ, որ բոլոր կողմերին էլ հարմար լինի, բայց նրանք քանդեցին այն։ Մենք՝ սեբաստացիներս, առաջարկել ենք և առաջարկելու ենք, որ ոչ մի բան չցանկապատվի։
Ցանկապատ, թե՞…
Ցանկապատը նույնպես սահմանափակում է: Ես չեմ ուզենա, որ մեր դպրոցը ցանկապատեն, որովհետև մեր դպրոցը ազատ է: Ես սովորել եմ հանրակրթական դպրոցում, և այդ դպրոցում եղել են ցանկապատեր: Երբ մեր դպրոցում ցանկապատ չկա, ոչ ոք չունի ցանկություն դասերից փախչելու, որովհետև մենք այսպես, թե այնպես ազատության մեջ ենք: Իսկ այն դպրոցները, որոնք ունեն ցանկապատեր, դպրոցի երեխաները անընդհատ ուզում են փախչել և լինել ազատության մեջ, իսկ մենք ազատությունից էլ ու՞ր փախչենք: Ցանկապատը նաև շատ տգեղ է նայվում ամեն տեղ: Ես կնախընտրեի կանաչապատել՝ ցանկապատ դնելու փոխարեն: Հանրակրթական դպրոցի երեխաներին հաճելի չէ գտնվել դպրոցում, որովհետև ոչ մի արտասովոր ու գեղեցիկ բան չկա: Նրանց «բակը» ասֆալտապատած, ցանկապատած, առանց ծառերի և խոտերի մի տեղ է, որը ընդամենը նախատեսված է ծնողների համար: Այդ մասը կարելի է գեղեցկացնել, որպեսզի գոնե երեխաներին հաճելի լինի:
Ստեղծագործական աշխատանք
Շատ ծնողներ իրենց երեխայի անվտանգությունից ելնելով ցանկանում են, որպեսզի մեր դպրոց-պարտեզում ցանկապատներ տեղադրվեն: Ամեն մեկն ունի իր կարծիքը, բոլոր ծնողները վստահ են, որ ցանկապատը ճիշտ որոշում է, բայց ես համաձայն չեմ նրանց հետ: Ես շատ եմ տեսել մոլորված ծնողների կամ երեխաների, ովքեր ծանոթ չեն դպրոցի տարածքի հետ և այդ իսկ պատճառով կարող են կառույցի ցանկացած հատվածից մուտք գործել դպրոց, իսկ ցանկապատերը բացի խանգարելուց այլ գործառույթ չեն կատարի, բացի այդ մեր կրթահամալիրում չկան ցանկապատեր, բայց դեռ ոչ մի անգամ չի գրանցվել մի դեպք, երբ երախաներից որևէ մեկը այդ պատճառով վնասվածք ստացած լինի: Հուսամ, որ կրթահամալիրում ոչ մի դեպում ցսնկապատ չեն տեղադրի:
Ցանկապատեր
Ցանկապատերը ստեղծվել են տարբեր նպատակներով։ Հիմնական նպատակներից մեկն է անվտանգությունը։ Բայց ցանկապատում են ոչ միայն տարածքը, այլ նաև մարդու հոգին։ Ցանկապատելով տարածքը՝ մարդիկ կտրվում են աշխարհից, փոխում իրենց մտածելակերպը։ Օրինակ` կենդանաբանական այգում, ցանկապատելով կենդանիների տարածքը, զրկում են նրանց զգալուց, հասկանալուց, թե ինչ է կյանքը։ Շատ կարևոր է ցանկապատերից արագ ազատվել և փորձել ապրել առանց սահմանների։ Սահմանները մարդու կյանքի սահմանափակումներն են, որոնցից ձերբազատվելը առաջին հերթին հենց տվյալ մարդուն է անհրաժեշտ, որովհետև մարդը պետք է զգա, թե ինչ է և՛ ներքին, և՛ ֆիզիկական ազատությունը։
Ինչու պետք է չլինի ցանկապատ
Մարդիկ հավանաբար ցանկապատը հորինել են և օգտագործում են անվտագության կանոններից ելնելով կամ էլ իրենց տարածքներն առանձնացնելու ու սահմաններն ընդգծելու համար, բայց ես դրանք չեմ համարում հիմնավոր միջոց, քանի որ, եթե անվտանգությունը և օրենքը խախտողներն ուզեն մտնել ինչ-որ մի տարածք, չեն նայի ցանկապատին, եթե իհարկ ցանկապատը չափից ավելի բարձր չլինի կամ փշալարերով մեկուսացված չլինի: Ցանկապատ կառուցում են նաև տների շուրջ՝ կողմնակի աչքերից հեռու իրենց առօրյան պահելու համար: Իսկ ինչը վերաբերում է ուսումնական հաստատությունների շուրջ դրվող ժանգոտ, մեծ անցքերով ցանկապատերին, դա ուղղակի հիմարություն է: Մարդիկ կան, ասում են՝ շներ, կատուներ կամ կողմնակի մարդիկ են մտնում կամ ուսումնական կենտրոնում անվտանգ չի լինի: Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ այդ ցանկապատերը շներն էլ, կատուներն էլ, նույնիսկ 5-6 տարեկան երեխաներն էլ կարող են հաղթահարել: Ես շատ կուզենայի մեր երկրում ունենալ այնպիսի անվտանգ միջավայր, որ ցանկապատերը մի կողմ դնեինք:
Ցանկապատը
Ցանկապատը մեծ <<դեր>> է խաղում մեր կյանքում։ Ցանկապատը սահմանն է․ սահմանը սեփականության, սահմանը անձի ազատության, սահմանը նաև մտքի։ Հաճախ, ցանկապատ սահմանը, որն ի սկզբանե նախատեսվում է անվտանգության, ապահովության, հանգստության համար, դառնում է բանտ մեր ազատության, բանտ մեր մտքերի և մեր անձի համար։ Ու մեծանալով արդեն չպետք է զարմանանք, երբ մեր բանտի սովոր անձը և միտքը չի կարողանում մեծ ու վեհը, մաքուրն ու գեղեցիկը, ինչու չէ՝ նաև կարևորն ու անկարևորը տարբերել, հասկանալ, գնահատել։ Նորմալ է, երբ ցանկապատը մեզ օգնում է ձորը չընկնել, մեքենաներից հեռու լինել, վայրի գազաններից առանձնանալ։ Եվ նորմալ չէ ու շատ վատ է, որ <<Եսասեր հսկա>>-ի նման մեծ պարիսպներ ենք կառուցում միայն նրա համար, որ հարևանի երեսը չտեսնենք, և դեռ այդքան հող էլ, որ կարող էր կանաչել ու ծաղկել, մնում է պարիսպի բետոնի տակ։ Ողջ աշխարհն արդեն վաղուց գնում է ցանկապատերը վերացնելու, բաց ու ազատ հասարակություն ձևավորելու ուղղությամբ։ Աշխարհում միլիոնավոր պատեր դարձել են պատուհաս։ Նույնիսկ Բեռլինի պատը հնարավոր եղավ քանդել, բայց նեղմիտ սեփականատերերի մտքի պատերը դեռ շատ սերունդներ չեն կարողանա բացել։ Դրանք շատ ամուր են փակված։
Ցանկապատեր
Ցանկապատեր տեղադրելը կարող է ունենալ երկու պատճառ՝ առաջին, որ մարդ ցանկանում է փոքրիկ ցանկապատեր դնել, որպեսզի մարդիկ չաղտոտեն իր մշակած և աճեցրած հողամասը, երկրորդ պատճառը կարող է հանդիսանալ նախանձը հարևանի հանդեպ, բայց այդ դեպքում ցանկապատերը չեն լինի փոքրիկ, այլ շատ երկար ցանկապատեր։ Այս պահին թիվ 93.հ մանկապարտեզի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեջ դրվող երազանքների ցանկապատը համապատասխանում է երկրորդ տարբերակին, և նախանձը այստեղ ամենամեծ դերն ունի։ Իրենց մոտ ցանկապատեր դնելու ցանկությունը գալիս է նրանից, որ նրանք ցանկանում են վատ առումով տարբերվել ավելի լավից։ N.93 մանկապարտեզի ներկայացուցիչները փորձում են խոչընդոտել այն մարդկանց աշխատանքը, ովքեր ձգտում են ավելիին և ոչ թե նույն տեղում դոփում։ Մանկապարտեզը փորձում է մեկուսանալ աշխարհից՝ ցույց տալով իր ուրույն տեղը հասարակության մեջ։ Իմ կարծիքով, տարածքը ցանկապատելը մարդկանց վրա վատ է անդրադառնում, որովհետև մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է իսկական կյանքը՝ առանց որևէ պատնեշի։ Եթե մարդ տեղադրում է ցանկապատեր, ուրեմն ցանկանում է լինել հասարակությունից զուրկ, ցանկանում է զուրկ լինել որևէ շփումից։ Այդպիսով վնասելով ինքն իրեն։
Ցանկապատից ներս կամ դուրս…
Կան կարծրատիպեր, ըստ որի ցանկապատը անվտանգության համար է։ Բայց մի՞թե դա է ապահովում մարդկանց անվտանգությունը։ Մարդը պետք է կարողանա ցանկացած դեպքում ապահովել իր անվտանգությունը, ուր էլ որ լինի։ Ցանկապատը, մարդկանց ֆիզիկական և ներքին սահմանափակման համար է, կամ, աշխարհից մեկուսանալու։ Գուցե, հենց ցանկապատը կարող է բնորոշել մարդուն։ Օրինակ, ցանկապատը կարող է հուշել, որ մարդը արտաքին աշխարհից մեկուսացած է, պարփակված մարդ է։ Պետք է ստեղծել նորը, որի հիմքը կարծրատիպերը չեն լինի, կլինի նոր մշակված, կանաչապատ, ազատ տարածք, որտեղ կխաղան երեխաները, իրենց երեխաների հետ զբոսնելու կիջնեն ծնողները, և այգու հեղինակը, իրեն ավելի լիարժեք երջանիկ կզգա, քանի որ այդքան մարդու ժպիտի, երջանկության, անկեղծ, լիաթոք ծիծաղի, ուրախության պատճառ է։