Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց և իրենք իրենց հետ։ Մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ինչպիսիք նկարագրված են այստեղ: Մարդիկ, որոնք կյանքով են ապրում, յուրաքանչյուր օր վայելում են: Գնահատում են կյանքում ամեն ինչ, արժևորում: Սակայն չեմ սիրում այն մարդկանց, որոնք յուրաքանչյուր օր համարում են վերջինը: Այդ կերպ անկարևոր է դառնում մարդու ապրածը: Մարդկանց մեջ շատ եմ սիրում նաև անկեղծությունը: Անկեղծ են քեզ հետ, կիսվում են, չեն խուսափում իրականությունից: Ներկայացնում են ամեն ինչ ճշմարտորեն: Երբ մարդն ինձ հետ խոսելուց խուսափում է պատմել ճիշտը, ես դա նկատում եմ: Այն մարդիկ, որոնք անկեղծ են ինձ հետ, նաև անկեղծ են իրենք իրենց հետ, որը ինձ համար շատ կարևոր է: Գնահատում եմ այն մարդկանց, որոնք կյանքում ունեն նպատակ, փորձում են, ձգտում են, հաճախ նաև ձախողվում: Այդպիսի մարդիկ չհուսահատվող են:
Կա մի բարձր տեղ, ուր ես ձգտում եմ հասնել
Ես ունեմ բարձր տեղ, որտեղ ձգտում եմ հասնել, և կարող եմ հանգիստ ասել, որ բարձրության հասնելը այնքան էլ հեշտ չէ: Միակ դժվարությունը, որը ես ունեցել եմ, ծուլության զգացումն է։ Երբ դու չես ուզում ոչինչ անել և միայն ցանկանում ես պառկել, դիտել սիրած ֆիլմը և գործով չզբաղվել՝ գցելով այդ գործը վաղվան: Բայց իրականում դա ոչ միայն չի թողնում բարձրանալ, այլև գցում է այն բարձրությունից, որին դու արդեն հասել էիր: Հաղթահարելու համար ընդամենը պետք է կենտրոնացած, ոչ ոքին չլսելով բարձրանալ վերև՝ մինչև վերջ:
Սեբաստացին
Երբ ասում եմ սեբաստացի, հասկանում եմ աշխատասեր, ընկերասեր, դիմացինին հարգող մարդ։ Եթե դու մտնում ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, դու արդեն սեբաստացի ես։ Սեբաստացին պետք է լինի աշխատասեր, ընկերասեր, իմանա խնամել ծաղիկներ և ծառեր։ Սեբաստացին չպետք է լինի ծույլ, չաշխատասեր, չհարգող դիմացինին։ Ես աշխատասեր եմ, ընկերասեր եմ և գիտեմ ոնց խնամել ծաղիկներ և ծառեր։ Ձգտում եմ ավելի աշխատասեր լինել և վարքս ավելի լավացնել։ Ինձ համար ամենակարևորը սեբաստացու մեջ աշխատասիրությունն է, որովհետև եթե դու չլինես աշխատասեր, դու չես կարող սովորել այս դպրոցում։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։
Հեղինակ Դավիթ Խադիշյան
Եթե ես լույս լինեի…
Եթե ես լույս լինեի, ես ուրախ կլինեի ընկնել թե՛ աղքատ, թե՛ հարուստ մարդու տուն, որովհետև հաստատ գիտեմ, որ ինձ ամեն տեղ ուրախ կլինեն ընդունելու: Ես էլ ոչ պակաս ուրախ կլինեմ օգնել նրանց, քանի որ ես զգացել եմ, թե ինչ դժվար բան է լույս չունենալը:Ես կվշտանայի, եթե ինձ՝ լույսիս, օգտագործեին չար գործերի և արարքների համար: Օրինակ՝ լույսի օգնությամբ գողերը գտնեին ինչ-որ մեկի գանձերը ու գողանային, հզոր լույսով ինչ-որ մեկին կուրացնեին: Լույսը աշխարհի ամենակարևոր բաներից մեկն է, մարդ չի կարող առանց լույս ապրել: Դրա համար փորձեք դուք էլ լինել լույս՝ օգնող, կարևոր և, իհարկե, եղեք ուրախ՝ օգնելու թե՛ հարուստ և թե՛ աղքատ մարդուն:
Եթե անտեսանելի լինեի…
Տոնինոն վաղուց էր երազում դառնալ անտեսանելի, ինչպես ես: Անտեսանելի լինելը ամենահավես բաներից մեկն է, բայց երբ դառնաս անտեսանելի, քո ամբողջ կյանքով կանիծես այն օրը, երբ դու դարձար այդպիսին: Ինձ էլ դուր կգար դասընկերներիս մազերից քաշել, ձեռք առնել, բայց ոչ այդքան երկար, ընդամենը մեկ օր կամ էլ մի քանի ժամ: Բայց դա մի քիչ վտանգավոր է, դու կարող ես անտեսանելիության պատճառով ընկնել-վնասվել, բայց միևնույն է, քեզ ոչ ոք չի լսի և, բնականաբար, չի օգնի: Եթե անտեսանելի լինեի, կգնայի դռներ կծեծեի, բայց այս անգամ ոչ թե քամու պես կսուրայի դուրս, այլ հանգիստ, ինձ համար կկանգնեի և կհրճվեի մարդկանց զարմացած դեմքերի և զայրույթի վրա: Եկեք լինենք անկեղծ, հաստատ բոլորս էլ կուզենայինք, անտեսանելի լինելով, անել իմ թվարկած արաքներից գոնե մեկը:





