Բան ունեմ ասելու

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը: Ես լիովին համաձայն եմ երիտասարդի հետ։ Ձմեռ պապը չէր լսում երեխաներին և ինչ կար, դա էր տալիս, բայց երեխաները ձմեռ պապիկից քիչ բան պետք է ուզեն: Այնտեղ մի աղջիկ կար, ով իսկական տուն էր ուզում, բայց պարզ է, որ ձմեռ պապը չէր կարող նվիրել իրեն տուն նվիրել: Ինձ նաև շատ-շատ դուր եկավ այս հատվածը՝ «Փորձե´ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կա։ Փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար»:

Հեղինակ՝ Էլեն Կարապետյան

Ի՞նչ օգուտ է տալիս Սուրբ Ծննդյան տոնը:

Սուրբ Ծնունդը մեզ տալիս է ուրախություն, որովհետև մարդիկ ուրախանում են ամբողջ գիշեր հավաքվում են հեռու-մոտիկ բարեկամներով ու իրար հետ հաց են ուտում կենած խմում և այլն… Սուրբ ծննդյան ժամանակ մարդիկ միմիանց նվերներ են տալի և այդպես շատ հետաքրքիր է անցնում։

Հեղինակ`։  Ամալյա Մաչյան

Ի՞նչ օգուտ է տալիս Սուրբ Ծննդյան տոնը.

Իմ կարծիքով այս աշխարհում ամենակարևոր և օգտակար օրը Սուրբ Ծնունդն է:Սուրբ Ծննդի շնորհիվ է, որ մենք բոլորս կանք, քանի որ այդ օրը ծնվել է Հիսուսը:Այդ օրը Հիսուսի ծննդյան օրն է, բայց մենք ենք նվերներ ստանում:Ես շա՜տ կուզեի, որ մենք կարողանանք Հիսուսին նվերներ տալ չէ՞ որ նրա ծնունդն է:Սուրբ Ծննդին բոլորը ավելի են սպասում, քան մնացած օրերին:Այդ օրը շատ արտասովոր զգացողություն է բոլորի մոտ:Աշխարհի բոլոր մարդիկ ուրախ են, բացի խանութի աշխատողներից, որովհետև նրանք շատ են հոգնում:Օգուտ է տալիս նրանով, որ մարդիկ ավելի բարիանում են և ովքեր կռված են իրար ներում են:Նաև բարեկամները հավաքվում են մեկ տեղ և շփվում են:Գալիս են նաև տարբեր երկրում բնակվող մարդիկ:Նաև Սուրբ Ծննդին արձակուրդ է:Եվ աշխարհի ամենագեղեցիկ տեսարանը այդ օրն է:

Картинки по запросу merry christmas background

Հեղինակ`   Սաթե Խեչոյան

Հոգիս ծովի պես․․․

Հոգին ծովի պես ասելով, ես հասկանում եմ, որ հոգին ծովի պես մեծ է։ Հոգում կարող են լինել շատ զգացմունքներ, և մարդու հոգին ոչ ոք չի կարող ամբողջովին իմանալ։ Այսինքն մարդ չի կարող ամբողջ ծովում լողալ։ Նաև հոգին կարելի է նմանեցնել ծովին, որ ափին ամեն ինչ հասկանալի և տեսանելի է, բայց խորքում ամեն ինչ այդքան պարզ չէ և երբեմն նույնիսկ դու ինքդ չես կարող հասկանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում։ Մարդ իր հոգու կամ ծովի ափին կարող է լինել չար, բայց այդ ծովի խորքում թաքնված լինի բարություն, որի մասին այդ մարդը չգիտի։ Մարդու հոգում կան շատ երազանքներ, որը այդ ծովի մի մասն է։ Երազանքները կարող են լինել նորից և խորքում, և ափին։ Ափին գտնվող երազանքները ամենալավ երազանքներն են, որը մարդ ուզում է, որպեսզի իրականանա, իսկ խորքում գտնվողները այդքան էլ ցանկալի չեն։

Հեղինակ՝ Գևորգ Հովհանիսյան