Քննարկումը տեղի ունեցավ Microsoft Teams հարթակում, Ապրիլի 30-ին, ժամը 15։00։ Հանդիպման ընթացքում խոսվեց բազմաթիվ թեմաներից՝ ընտանեկան նախագծերից, ընտանեկան դպրոցից, կրթահամալիրի առավելություններից և ընդհանուր՝ Մայիսյան հավաքից։ Քննարկման նպատակն էր՝ տեսնել սովորողների նախապատրաստումը Մայիսյան հավաքին։ Նշեմ նաև, որ հանդիպմանը շատ ակտիվ էին մասնակցում սովորողների ծնողները։ Տիարը խոսեց ընտանեկան դպրոցի, առցանց ուսուցման և նախագծերի մասին։ Սկիզբը նախագծերի ուսումնասիրությունն էր։ Ուսումնասիրվեցին կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերից սովորողների կատարած նախագծերը։ Սովորողներից շատերը ինքնուրույն ստեղծել էին նախագծեր, որոնք կատարել էին նաև նրանց դասարանցիները, ընկերները։ Կնշեմ մի քանիսին։ Արևելյան դպրոց-պարտեզի, 3-րդ դասարանի սովորող Մանե Օհանջանյանը ներկայացրեց իր ստեղծած «Ֆոտո» նախագիծը։ Նախագծի ներկայացմանը նաև մասնակցում էր նրա մայրիկը։ Հաջորդ նախագիծը իրականացվում էր Արևմտյան դպրոց-պարտեզում։ Այն 2-րդ դասարանի սովորող Նարե Սարգսյանի «Թատերական» նախագիծն էր։ Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել թատրոնի ճյուղերին, արթնացնել սերը դեպի թատրոն։ Այնուհետև Հյուսիսային դպրոց-պարտեզի դասավանդողները ներկայացրեցին 1-3 դասարանների ուսումնական պլանը և 6 տարեկանների մուտքը կրթահամալիր։ Ընթացքում ծնողներից շատերն արտահայտում էին իրենց դրական կարծիքը կրթահամալիրի հանդեպ և նույնիսկ իրենց առաջարկները։ Ինձ շատ դուր եկան ծնողների խոսքերը կրթահամալիրի մասին, որոնք ցույց էին տալիս, որքան հետաքրքված և ընդգրկված էին նրանք առցանց ուսուցման մեջ։ Առաջարկները ընտանեկան նախագծերի և ընտանեկան դպրոցի վերաբերյալ էին։ Հաջորդը Հարավային դպրոց-պարտեզն է, որտեղ 5-րդ դասարանի սովորող Մարի Սարգսյանը ներկայացրեց իր «Նկարչական» նախագիծը։ Կրտսեր դպրոցների կատարած նախագծերն ուսումնասիրելուց հետո, հերթը հասավ Ավագ դպրոցին, որը նույնպես լի էր բազում հետաքրքիր նախագծերով։ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը առանձնացրեց երեք նախագիծ։ Առաջին նախագիծն էր «Կրթահամաիրի հրաշալիքներն ըստ շրջանավարտի կամ հրավիրում ենք սովորելու կրթահամալիրում», որը ներկայացրեց Մարիա Պախուցկայան։ Երկրորդ նախագիծը «Ես կարողանում եմ» ներկայացրեց 9-րդ դասարանի սովորող Մանե Հակոբջանյանը։ Եվ երրորդը «Մեր գերդաստանը» ներկայացրեցին Մելինե Ժամկոչյանը և Գոհար Մավյանը։ Քոլեջից Մարիամ Մխիթարյանը և մայրիկը ներկայացրեցին «ընտանեկան խաղեր» նախագիծը, Նունե Գրիգորյանը «բլոգային ուսուցումը», իսկ Միլենա Կիրակոսյանն իր մայրիկի հետ ներկայացրեց «ընտանեկան ընթերցումներ» նախագիծը։ Քննարկման վերջում Միջին դպրոցի, 7-րդ դասարանի սովորող Մարկ Հովհաննիսյանի մայրիկը խոսեց ընտանեկան դպրոցի, մայիսյան հավաքի և ընտանեկան նախագծերի մասին։ Այդքանով քննարկումը հասավ իր ավարտին։ Այն շատ հետաքրքիր էր, որովհետև երևաց սովորողների և իրենց ծնողների միասնական աշխատանքը։ Բոլոր սովորողները ստեղծել էին շատ հետաքրքիր աշխատանքներ, որոնք ուսումնասիրելը ինձ հաճույք պատճառեց։
Բաց հանդիպում նվիրված Մուտք մայիսյան հավաքին
Այսօր Microsoft Teams հարթակում տեղի ունեցավ սեբաստացիական բաց հավաք-քննարկում։ Քննարկումը նվիրված էր <<Մուտք մայիսյան հավաքին>>։ Ճիշտն ասած առաջին անգամ էի մասնակցում տեսակապի միջոցով կազմակերպված հավաքի, բայց հուսով եմ, որ կկարողանամ կրկին մասնակցել։ Հավաքին մասնակցում էի որպես լրագրող և լուսաբանող։ Հավաքի մասնակիցներն էին կրթահամալիրի տնօրենը ՝ տիար Բլեյանը, դպրոցների ղեկավարները, ուսուցիչները, սովորողները և սովորողների ծնողները։ Մեր հավաքը սկսվեց տիար Բլեյանի խոսքով։ Տիարը խոսում էր ընտանեկան միջավայրում կատարված աշխատանքների և նախագծերի մասին։ Դպրոցի ղեկավարների հետ խոսում էին Մուտք մայիսյան հավաքի անելիքների մասին, թե ի՞նչ նոր առաջարկներ, պլաններ ունեն մեր ղեկավարներն ու ուսուցիչները, և ինչու ոչ նաև սովորողները։ Խոսում էին այն մասին, թե ինչպե՞ս են սովորողները պատրաստվում Մուտք մայիսյան հավաքին, ովքե՞ր են լինելու մասնակիցները, թե ի՞նչ են պատրաստվում անել մեր սովորողները։ Ամեն դպրոցի ղեկավար ներկայացնում էր իրենց կատարած աշխատանքներն ու նախագծերը։ Սովորողները մայրիկների հետ խոսում էին իրենց ընտանեկան նախագծերից։ Նաև կաին սովորողներ, ովքեր իրենց անհատական նախագծերն էին ստեղծել և առաջարկում էին, որ մնացած սովորողները նույնպես մասնակցեն այդ նախագծերին։ Մեր հավաքի մեջ կարևորում եմ նաև ծնողների խոսքերը, քանի որ բոլորը մեծ հաճույքով էին կատարում ընտանեկան նախագծերը և շատ ուրախ էին, որ իրենց երեխաները սովորում են հենց այս կրթահամալիրում։ Ցանկանում եմ առանձնացնել մի ծնողի խոսք, ով ասաց․ <<Անչափ ուրախ եմ, որ երեխաս սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, քանի որ «Տերթոդիկյան» մեթոդներ այստեղ չեն կիրառվում, և երեխաները կարող են հանգիստ արտահայտվել իրենց կարծիքներով և մտքերով։ Նրանք կարող են վստահ լինել, որ իրենց ազատ խոսքի իրավունքի համար չեն հարվածի և չեն բարկանա իրենց վրա>>։ Ինձ շատ դուր եկավ այս ծնողի խոսքերը և մի տեսակ հպարտ զգացի ինձ, որ ես էլ եմ սովորում այս կրթահամալիրում։ Երբ բոլորը խոսեցին և ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, լրագրողները սկսեցին իրենց հարցերը ուղղել տիարին։ Այդ թվում և ես, իմ հարցը ուղղեցի տիարին և տիարը մեծ սիրով պատասխանեց։ Մեր հավաքը տևեց մեկ ու կես ժամ, բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես ձանձրալի չէր և շատ լավ անցավ։ Ուրախ կլինեմ, որ նորից կազմակերպենք այսպիսի հավաք։