Բաց հանդիպում նվիրված Մուտք մայիսյան հավաքին

Այսօր Microsoft Teams հարթակում տեղի ունեցավ սեբաստացիական բաց հավաք-քննարկում։ Քննարկումը նվիրված էր <<Մուտք մայիսյան հավաքին>>։ Ճիշտն ասած առաջին անգամ էի մասնակցում տեսակապի միջոցով կազմակերպված հավաքի, բայց հուսով եմ, որ կկարողանամ կրկին մասնակցել։ Հավաքին մասնակցում էի որպես լրագրող և լուսաբանող։ Հավաքի մասնակիցներն էին կրթահամալիրի տնօրենը ՝ տիար Բլեյանը, դպրոցների ղեկավարները, ուսուցիչները, սովորողները և սովորողների ծնողները։ Մեր հավաքը սկսվեց տիար Բլեյանի խոսքով։ Տիարը խոսում էր ընտանեկան միջավայրում կատարված աշխատանքների և նախագծերի մասին։ Դպրոցի ղեկավարների հետ խոսում էին Մուտք մայիսյան հավաքի անելիքների մասին, թե ի՞նչ նոր առաջարկներ, պլաններ ունեն մեր ղեկավարներն ու ուսուցիչները, և ինչու ոչ նաև սովորողները։ Խոսում էին այն մասին, թե ինչպե՞ս են սովորողները պատրաստվում Մուտք մայիսյան հավաքին, ովքե՞ր են լինելու մասնակիցները, թե ի՞նչ են պատրաստվում անել մեր սովորողները։ Ամեն դպրոցի ղեկավար ներկայացնում էր իրենց կատարած աշխատանքներն ու նախագծերը։ Սովորողները մայրիկների հետ խոսում էին իրենց ընտանեկան նախագծերից։ Նաև կաին սովորողներ, ովքեր իրենց անհատական նախագծերն էին ստեղծել և առաջարկում էին, որ մնացած սովորողները նույնպես մասնակցեն այդ նախագծերին։ Մեր հավաքի մեջ կարևորում եմ նաև ծնողների խոսքերը, քանի որ բոլորը մեծ հաճույքով էին կատարում ընտանեկան նախագծերը և շատ ուրախ էին, որ իրենց երեխաները սովորում են հենց այս կրթահամալիրում։ Ցանկանում եմ առանձնացնել մի ծնողի խոսք, ով ասաց․ <<Անչափ ուրախ եմ, որ երեխաս սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, քանի որ «Տերթոդիկյան» մեթոդներ այստեղ չեն կիրառվում, և երեխաները կարող են հանգիստ արտահայտվել իրենց կարծիքներով և մտքերով։ Նրանք կարող են վստահ լինել, որ իրենց ազատ խոսքի իրավունքի համար չեն հարվածի և չեն բարկանա իրենց վրա>>։ Ինձ շատ դուր եկավ այս ծնողի խոսքերը և մի տեսակ հպարտ զգացի ինձ, որ ես էլ եմ սովորում այս կրթահամալիրում։ Երբ բոլորը խոսեցին և ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, լրագրողները սկսեցին իրենց հարցերը ուղղել տիարին։ Այդ թվում և ես, իմ հարցը ուղղեցի տիարին և տիարը մեծ սիրով պատասխանեց։ Մեր հավաքը տևեց մեկ ու կես ժամ, բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես ձանձրալի չէր և շատ լավ անցավ։ Ուրախ կլինեմ, որ նորից կազմակերպենք այսպիսի հավաք։

Աղբյուրը՝ Միլանա Քամալյանի բլոգ։