Ահա իմ ամենասիրելի բնության համերգը։

Ամենաշատը սիրում եմ ծովի ձայնը։ Այն ամենահանգստացնող համերգներից մեկն է, կարծում եմ, մանավանդ երբ անձրև է սկսում գալ գիշերները։ Միանգամից հանգստանում ես ու հանգիստ քնում։ Ալիքների խշշոցները կարծես քեզ գրկում են ու օրորում, տանում բերում։ Շատ եմ սիրում ջուրը, լողալը, սուզվելը ու ջրի հատակից լսել, թե ինչ ձայներ է հանում շրջապատը։

Նյութը` Յուրա սահակյանի բլոգում:

Իմ լսած բնության համերգը

Իմ լսած բնության համերգը աշնան տերևաթափն է։ Երբ քամի է լինում, գույնզգույն տերևները թափվում են ներքև։ Եվ քայլելով տերևների վրա խշխշալով համերգ է ստացվում։ Աշնան համերգին են միանում նաև տաք երկրներ չվող թռչունների երամների ձայները։ Եվ տարբեր ձայներ են գալիս և ստացվում է շատ հետաքրքիր երաժշտություն։ Մարդկանց ձայները և գնացքի ձայները խառնվելով` համերգ են տալիս։

Նյութը` Մաքսիմ Սահրադյանի բլոգում:

Իմ բնության համերգը

Գեղեցիկ լճերը կապույտով լցված,
Լեռների շերտերը
բարձունքով լի,
Դեղին կրակը` մարդկանցով վառած,
Բնությունը հրաշք է, վայելի՛ր։

Ժայռերը` մոխիր սարերին դրած,
Կենդանիները գույն անտառով մեկ,
Մեծ-մեծ օվկիանոսները
ջրերով թաց,
Սա են կոչում բնության համերգ։

Նյութը` Դանիել Հարությունյանի բլոգում: