Խաղաղություն բերեի բոլորին

Ա~խ, երանի ես
Աղավնի լինեի,
Խաղաղություն բերեի բոլորին:
Ա~խ, երանի աղավնի լինեի,
Սեր ու բարություն սփռեի աշխարհով մեկ:
Ա~խ, երանի աղավնի լինեի
Ու աշխարհից վերացնեի բոլոր պատերազմները:
Երանի աղավնի լինեի,
Ու մարդիկ կապրեին ավելի երջանիկ:
Երանի աղավնիները շատ լինեն և իրենց բարությունը փոխանցնեն մարդկանց…

Երանին` Անիտա Գրիգորյանի:

Երանի ես Կատու լինեի

Երանի ես Կատու լինեի… հիմա կպատմեմ ինչու։ Կատուները ունեն 9 կյանք, էդպես ասում են բոլորը։ Ես գիտեմ, որ կատուների կյանքը այդքան հետաքրքիր չէ, բայց նրանք անում են ինչ ցանկանում են, նրանք միշտ կանգնում են, ընկնում են թաթերի վրա։ Եթե ինչ-որ բան խնդրես, նրանք իրենց լեզվով կասեն` у меня же лапки։ Նրանք կարող են քնել ամեն տեղ, քանի որ շատ պլաստիկ են, գեղեցիկ, իրենց տեսքով, աչքերով հմայում են բոլորին։ Ահա թե ինչու եմ ես ուզում լինել կատու:

Երազում է Սոնա Սարգսյանը:

Ա՜խ, երանի լիներ բարության անձրև

Ա՜խ, ես երանի բարության անձրև լինեի։ Լինեի անձրև և գայի մաքրեի այս աշխարհի կեղծությունը, մարդկանց չարությունը, նախանձը։ Ինձ թվում է` ոչ ոքի էլ դուր չի գալիս այդ ամենը։ Նաև կուզեի, որ մաքրեմ վատ բաները, մարդկանց մեղքերը և բերեմ բարություն, որ մարդիկ մեկը մյուսի հանդեպ լինեն բարի, որ իրար օգնեն։ Իսկ ինչու եմ ուզում լինել հենց բարության անձրև, որովհետև հիմա աշխարհում շատ քիչ է մնացել մարդկայնությունը։ Ա՜խ, երանի լիներ բարության անձրև։

Մտքերը` Ամալյա Մաչյանի:

Չնայած նրան, որ այդ ամենից տուժում է բնությունը

Ես շատ կուզենայի երկնքից տեսնել, թե ինչ է կատարվում մեր աշխարհի տարբեր մասերում: Ես մտածում եմ, որ երկինքը մարդկանց այդքան էլ չի սիրում, որովհետև մեր օրերում մենք շատ ենք աղտոտում մեր մոլորակը: Այդ պատճառով մարդիկ երկար չեն ապրում, նաև ձեռք են բերում շատ հիվանդություններ: Սակայն ես շատ ուրախ եմ, որ այն դարում որ ես եմ ապրում, երկրները ժամանակակից են, և գնալով ավելի ժամանակակից բաներ են հայտնագործում և ստեղծում: Չնայած նրան, որ այդ ամենից տուժում է բնությունը: Եթե մարդկանց հարցնեք, դուք ո՞ր պայմաններում կուզենայիք ապրել` առողջ բնություն առանց ժամանակակից իրերի և ոչ միայն իրերի, թե՞ ապրել ժամանակակից դարում, բայց ունենալ ոչ շատ առողջ բնություն, իմ կարծիքով շատերը կընտրեն երկրորդ տարբերակը, նույնիսկ ես դա կընտրեմ: Իսկ ես ինչ կպատմեի եթե երկինքը լինեի, ես էլ չգիտեմ. ես այն մարդը չեմ, ում այս պայմաններում ապրելը հաճելի չէ:

Մտորումները` Գրիգոր Պապիկյանի: