Սպասում ենք քեզ

Արի, գարուն, սպասում ենք քեզ ու կսպասենք քեզ հավերժ: Կարոտում ենք քո բույրը և քո գեղեցկությունը: Հիշում եմ քո գեղեցիկ ծաղիկները` նոր ծաղկած, վառ արևը, ծիտիկների ծլվլոցը և թարմ խոտը: Գիտեմ, գիտեմ, շուտով կգաս, անհամբեր քեզ սպասում եմ, քեզ կարոտ եմ մնացել: Կսպասեմ, որ գաս ու ծառերը գեղեցկացնես կանաչ գույնով և ծաղիկներով: Չնայած գիտեմ, որ դու միշտ կաս իմ սրտում, հոգում, իմ անցյալում և ապագայում:

Ստեղծագործությունը` Մարիա Մաթևոսյանի:

Ինձ կսկսեի պահել այնպես, կարծես գարուն է

Ես գարնանը ձայն կտայի այսպես. կվերցնեի մի քանի միրգ և կգնայի ընկերներիս հետ «Թումանյանի» այգի։ Ինձ կսկսեի պահել այնպես, կարծես գարուն է: Կհագնեի գարնանային շորեր, կնստեինք խոտերի մեջ և կսկսեինք իրար հետ շփվել։ Տաք եղանակներին մենք շատ ենք գնում այգի։ Այդ դեպքում գարունը կտեսներ, որ ուշանում է, և կգար։ Ես այդպես սովորաբար չեմ անում, բայց եթե գարունը ուշանա, կանեմ։ Իմ ընկերներին դա դուր կգար, որովհետև նրանք սիրում են գարունը և տաք եղանակներ։

Ստեղծագործությունը` Մայա Խաչատրյանի:

Բարև, գարուն

Բարև, գարուն, սիրում եմ քեզ ու սպասում անհամբեր։ Գիտեմ՝ քիչ մնաց, շուտով կգաս ու կբերես քեզ հետ թարմ խոտի հոտը։ Արևի շողի հետ ծիտիկներն ավելի քաղցր կդայլայլեն։ Կբացվեն ծառերի բողբոջները` բերելով իրենց հետ պտղատու ծառերի գեղեցիկ ծաղիկների բույրը։ Գարունը նոր կյանք է, ամեն ինչի զարթոնքը։ Բնությունն արթնանում է գարնան շնչով։ Այ, թե ինչու եմ սիրում գարունը։ Իսկ իմ սիրելի գարնանը կհաջորդի տաք ամառը։ Դե, շուտ արի սիրուն գարուն ու քեզ հետ բեր օրեր սիրուն։

Ստեղծագործեց Յանա Կիրակոսյանը:

Արփի Սուրենյանցի բանաստեղծությունները

Գիշերային մեղեդի

Ծղրիդներն են անվերջ երգում
Գիշերվա մթում,
Բուն նայում է աստղերին,
Լսում լռությունը։

Անվերջ լալիս են
Ամպերը մռայլ,
Ինչպես մանկիկը
Օտարի գրկում։

Գարնան կանչ

Հե՜յ, սիրուն գարուն,
Առու կարկաչուն,
Արի՛, արև բեր,
Լույս ու ջերմություն։

Զվարթություն բեր,
Ծիլ ու ծաղկին կյանք,
Առվին խնդություն,
Բույսերին հրճվանք։

Կենդանիներին
Դու ուրախացրու
Ու հոգիները
Մարդկանց ջերմացրու։

Հե՜յ, սիրուն գարուն,
Առու կարկաչուն,
Արի՛, արև բեր,
Լույս ու ջերմություն։

Բոլոր ձայները միանալով իրար…

Ամռանը գնացել էինք հանգստանալու: Մեր վրանը գտնվում էր ափին մոտ: Առավոտյան մեզ արթնացնում էին ճայերը` իրենց ծիծաղելի ձայնով: Լճի ձայնը շատ հաճելի էր, կարծես երգեր: Հետո սկսեց փոքր-ինչ քամի, և ծառերը ու թփերը սկսեցին խշխշալ, այդ ձայնը նույնպես հաճելի էր: Բոլոր ձայները միանալով իրար` ստեղծում էին մի մեծ համերգ: ԵՎ ավելացնեմ, որ բնության համերգը հանգստացնում է մարդուն այնպես, ինչպես դասական երաժշտությունը:

Ահա իմ ամենասիրելի բնության համերգը։

Ամենաշատը սիրում եմ ծովի ձայնը։ Այն ամենահանգստացնող համերգներից մեկն է, կարծում եմ, մանավանդ երբ անձրև է սկսում գալ գիշերները։ Միանգամից հանգստանում ես ու հանգիստ քնում։ Ալիքների խշշոցները կարծես քեզ գրկում են ու օրորում, տանում բերում։ Շատ եմ սիրում ջուրը, լողալը, սուզվելը ու ջրի հատակից լսել, թե ինչ ձայներ է հանում շրջապատը։

Նյութը` Յուրա սահակյանի բլոգում:

Իմ լսած բնության համերգը

Իմ լսած բնության համերգը աշնան տերևաթափն է։ Երբ քամի է լինում, գույնզգույն տերևները թափվում են ներքև։ Եվ քայլելով տերևների վրա խշխշալով համերգ է ստացվում։ Աշնան համերգին են միանում նաև տաք երկրներ չվող թռչունների երամների ձայները։ Եվ տարբեր ձայներ են գալիս և ստացվում է շատ հետաքրքիր երաժշտություն։ Մարդկանց ձայները և գնացքի ձայները խառնվելով` համերգ են տալիս։

Նյութը` Մաքսիմ Սահրադյանի բլոգում:

Իմ բնության համերգը

Գեղեցիկ լճերը կապույտով լցված,
Լեռների շերտերը
բարձունքով լի,
Դեղին կրակը` մարդկանցով վառած,
Բնությունը հրաշք է, վայելի՛ր։

Ժայռերը` մոխիր սարերին դրած,
Կենդանիները գույն անտառով մեկ,
Մեծ-մեծ օվկիանոսները
ջրերով թաց,
Սա են կոչում բնության համերգ։

Նյութը` Դանիել Հարությունյանի բլոգում:

Մեր դպրոցի առավելություն​ները և թերությունները

Մեր դպրոցը տարբերվում է Հայաստանի բոլոր դպրոցներից. դա մեր դպրոցի մեծ առավելությունն է:
Մեր դպրոցում համակարգիչները մեծ առավելություն ունեն​. հեշտացնում են մեր գործը:
Բոլոր ուրիշ դպրոցներում ուսուցիչները շատ խիստ են​, երեխաներին խփում են և նեղացնում , իսկ մեր դպրոցում ուսուցիչները մեզ հետ խոսում են ինչպես ընկերների հետ:
Մեր դպրոցի ամենամեծ թերությունը համակարգչով շատ աշխատելն է :
Շատերը այդպես սկսում են վատ տեսնել , սկսում են իրենց աչքերը ցավ​ել և այլն:
Մեր դպրոցի միակ թերությունը դա է​. ես էլ ուրիշ թերություն դեռ չեմ նկատել:Ամենակա​րևորը, որ դպրոցում գիտելիք ենք ստանում :
Վերջ​, այսօր այսքանը:

Նյութը` Գայանե Բադեյանի բլոգում: