Անագե տոկուն զինվորիկը․ Անդերսեն

Ինձ թվում է, որ հեքիաթի հիմնական ուղերձը մարդու կախվածությունն է տարբեր հանգամանքներից: Անագի բավարար չլինելը, պատահաբար լուսամուտից ցած ընկնելը, նավակում հայտնվելը, ձկան փորից մինչև խոհանոց հասնելը, պատուհանից վառարան ընկնելը. սրանք բոլորը, իմ կարծիքով, նկարագրում են այնպիսի պարագաներ, որոնք պատահում են անկախ մարդկանց կամքից: Բայց կա մի բան, որը կախված չէ ո՛չ ճակատագրից, ո՛չ հանգամանքներից, ո՛չ էլ մարդկանցից, և դա սեփական ընտրությունն է:

Իմ տպավորությամբ՝ զինվորի սեփական ընտրությունը հավատարմությունն էր: Հավատարմությունն իր ուսադիրներին, որովհետև նա քաջ էր անգամ այն ժամանակ, երբ ուզում էր լացել անագե արցունքներով, և հավատարմությունն իր սիրուն, որովհետև անգամ հալվելուց հետո նրանից անագե սիրտ մնաց, իսկ նրա վերջին մտքերը պարուհու մասին էին:

Վերլուծությունը՝ Անահիտ Թովմասյանի։

Իմ կարծիքը վիրտուալ կյանքի մասին

Շատ մարդկանց կարծիքով 21-րդ դարում հնարավոր չէ առանց հեռախոս, պլանշետ, նոթբուք։ Իհարկե, ես էլ եմ այդպես մտածում, քանի որ հեռախոսի օգնությամբ մենք կարող ենք ոչ միայն մտնել սոցցանցեր, այլ նաև լուծել շատ խնդիրներ և օգտագործել ուսուցման համար՝ մեր դպրոցի նման։ Բայց կան մարդիկ, որոնք ունեն կախվածություն և անգամ մեկ վայրկյան չեն կարողանում մնալ առանց որևէ գադջետի։ Իմ կարծիքով, սխալ է մնալ հեռախոսի մեջ 24 ժամ։ Երբ ես զգում եմ, որ շատ եմ օգտագործում հեռախոսս, փորձում եմ վերադառնալ ռեալ կյանք։ Օրինակ՝ ես գիտեմ, որ օրական ինստագրամ մտնում են 500 միլիոնից ավել մարդ, դե պատկերացրեք ամսական մարդիկ ինչքան են մտնում սոցցանցեր և մոռանում ռեալ կյանքի մասին, իսկ ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ չօգտագործել գադջետներ և չմոռանալ ռեալ կյանքը։

Հեղինակ՝ Վիկտորյա Հակոբյան։

Մի կորցրեք…

Երբեք բաց մի թողեք ձեր սիրելիներին և մի՛ կորցրեք այն մարդկանց, ովքեր ամեն ինչ կանեին ձեզ համար, որպեսզի գոնե մի ժպիտ տեսնեին ձեր դեմքի վրա: Հիմա աշխարհը այնքան է չարացել, որ շատ չենք կարողանում գտնել հավատարիմ և բարի մարդկանց: Եթե այդպիսի մարդկանց հանկարծ կյանքում գտնեք, մի՛ բաց թողեք: Աստված ձեզ ոսկե նվեր է տվել, այդ մարդուն ձեզ «տալով», փորձեք իրենց ձեռքը բռնել և շարժվել առաջ: Մի՛ վախեցեք, կյանքը լի է փորձություններով, բայց այդպիսի մարդիկ շատ թանկ են: Խնդրում եմ ձեզ, մի՛ կորցրեք ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեր կենդանիներին, ձեր ընտանիքին: Այնպես արեք, որ ինքներդ էլ գոհ մնաք ձեր կյանքից և հնարավորինս ժպիտ տարածեք ձեր շուրջը: Ես մտածում եմ, որ կորցնելն ամենահեշտ բանն է. մի սխալ բառ, մի սխալ պահվածք, ու շատ բան փչանում է: Իսկ գտնելը, մի լավ, նոր բան սարքելը միշտ դժվար է, բայց մենք բոլորս պիտի այդ ճանապարհով առաջ շարժվենք, որովհետև եթե բոլորը կորցնեն ու քանդեն, մեր մոլորակն ուղղակի չի դիմանա այդքան կորուստներին ու չարությանը, և մենք էլ նրա հետ կմեռնենք:

Ստեղծագործում է Անահիտ Թովմասյանը։

Թիթեռնիկը․ Անդերսեն

<<Թիթեռնիկը>> հեքիաթը մի թիթեռնիկի մասին է, ով ուզում էր իր համար ծաղիկ կին գտնել, ում հետ կկարողանա ամուսնանալ։ Նա ամեն օր գնում էր տարբեր տեղեր, որպեսզի փորձի գտնել իր հարսին, բայց երբեք չի գտնում, քանի որ նա միայն նայում էր տեսքերին և ոչ թե բնավորությանը։ Նա միայն փորձում էր գտնել իր համար այնպիսի մի ծաղիկ, ով իր հետ ընդմիշտ կլինի և միշտ գեղեցիկ կմնա։ Այս հեքիաթը իր ճանապարհորդության մասին է, թե ի՞նչեր է կատարվում իր կյանքում, երբ որ նա փորձում է մի ծաղիկ գտնել, որ իր հետ կամուսնանա։

Ճիշտն ասած, թիթեռնիկը ինձ շատ է հիշեցնում այս դարի տղաներին։ Բոլոր տղաները հիմա միայն նայում են տեսքերին և չեն նայում բնավորությանը, որը, իմ կարծիքով, շատ սխալ է։ Ճիշտ է, ոչ բոլոր տղաներն են այդպիսին, բայց հիմա մեծամասնությունը դա է։ Բացի դրանից, նա շատ անհամբեր էր, ինչ-որ տեղ անսիրտ և ինքնավստահ։

Վերլուծությունը՝ Անահիտ Թովմասյանի։

Դուք դեռ կարող եք գրկել իրար ու ժպտալ

Մեկ-մեկ հնարավոր է հետ բերել կորսված օրերը, մեկ-մեկ էլ՝ ոչ: Կան գործողություններ քո կյանքում, որոնք այնպիսի հետևանքներ են թողել, որ այլևս ոչինչ չես կարող փոխել և չես կարող ետ տալ ժամանակը, որպեսզի ինչ որ բան ուղղես: Բայց կան պարագաներ, որոնք ժամանակին նկատելով և շտկելով՝ դու կարող ես շատ բան փոխել: Օրինակ, նեղացնելով քո տատիկին, այլևս չզանգահարելով կամ չհանդիպելով նրան՝ դու չես կարող ոչ մի բան փոխել, երբ նա արդեն մահաել է, իսկ դու անգամ վերջին հրաժեշտը չես տվել նրան ու ներողություն չես խնդրել: Բայց երբ որ քո տատիկը դեռ չի վախճանվել, դու կարող ես գնալ և ամեն բան փոխել: Դուք դեռ կարող եք գրկել իրար ու ժպտալ:

Մեկ-մեկ ես ինքս էլ չեմ հասկանում, թե իմ կյանքի կորսված օրերը որոնք են: Ես միշտ անում եմ, ինչ ուզում եմ՝ չմտածելով, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ, և դա վատ է: Չնայած դեռ փոքր եմ, շատ մեծ չեմ, բայց երև արդեն պիտի լրջորեն մտածեմ այս ամեն ինչի մասին: Այո, կյանքը կարճ է, և շատ ժամանակ քո անիմաստ կորցրած պահերը չես կարող ետ բերել, բայց կարող ես ուղղել սխալներդ և քո մեջ հույս ունենալ, որ կարող ես քո կյանլքդ ավելի լավը դարձնել: Ես երևի շատ կորսված օրեր ունեմ, բայց մտածում եմ, որ չի եղել այնպիսի մի բան, որ անհնար է ուղղել:

Վերլուծությունը՝ Անահիտ Թովմասյանի։

Շատ կուզեի

Շատ կուզեի, որ աշխարհը վերջապես բոլորին հավասար հարգեր, բարություն լիներ շուրջբոլորը, և աշխարհը լցված լիներ ճշմարտությունով։ Հիմա մեր աշխարհը ամեն օր ավելի է կործանվում, ավելի շատ մարդիկ են ընկնում կրակի մեջ, բայց նրանք էլ չեն հասկանում, թե ինչ մեծ կրակ է այդ։ Այնքան է մեծացել այդ կրակը, որ արդեն ոչ մեկին չի լինում ազատել։ Մեղքեր, անհարգանք դիմացինին, ատելություն, աղտոտել բնությունը, այդ ամենը կրակը սկսեց։ Ուղղակի ուզում եմ, որ աշխարհը իր աչքերը բացի ու հասկանա, որ ատելությունը և այդպիսի շատ այլ բաները նրան չեն օգնի այս աշխարհը ավելի լավը դարձնելու, Աստված սրա համար աշխարհը չէր ստեղծել և մեզ դրել մեջը։

Մտքերը՝ Անահիտ Թովմասյանի։