Մեկ-մեկ հնարավոր է հետ բերել կորսված օրերը, մեկ-մեկ էլ՝ ոչ: Կան գործողություններ քո կյանքում, որոնք այնպիսի հետևանքներ են թողել, որ այլևս ոչինչ չես կարող փոխել և չես կարող ետ տալ ժամանակը, որպեսզի ինչ որ բան ուղղես: Բայց կան պարագաներ, որոնք ժամանակին նկատելով և շտկելով՝ դու կարող ես շատ բան փոխել: Օրինակ, նեղացնելով քո տատիկին, այլևս չզանգահարելով կամ չհանդիպելով նրան՝ դու չես կարող ոչ մի բան փոխել, երբ նա արդեն մահաել է, իսկ դու անգամ վերջին հրաժեշտը չես տվել նրան ու ներողություն չես խնդրել: Բայց երբ որ քո տատիկը դեռ չի վախճանվել, դու կարող ես գնալ և ամեն բան փոխել: Դուք դեռ կարող եք գրկել իրար ու ժպտալ:
Մեկ-մեկ ես ինքս էլ չեմ հասկանում, թե իմ կյանքի կորսված օրերը որոնք են: Ես միշտ անում եմ, ինչ ուզում եմ՝ չմտածելով, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ, և դա վատ է: Չնայած դեռ փոքր եմ, շատ մեծ չեմ, բայց երև արդեն պիտի լրջորեն մտածեմ այս ամեն ինչի մասին: Այո, կյանքը կարճ է, և շատ ժամանակ քո անիմաստ կորցրած պահերը չես կարող ետ բերել, բայց կարող ես ուղղել սխալներդ և քո մեջ հույս ունենալ, որ կարող ես քո կյանլքդ ավելի լավը դարձնել: Ես երևի շատ կորսված օրեր ունեմ, բայց մտածում եմ, որ չի եղել այնպիսի մի բան, որ անհնար է ուղղել: