Ինձ թվում է, որ հեքիաթի հիմնական ուղերձը մարդու կախվածությունն է տարբեր հանգամանքներից: Անագի բավարար չլինելը, պատահաբար լուսամուտից ցած ընկնելը, նավակում հայտնվելը, ձկան փորից մինչև խոհանոց հասնելը, պատուհանից վառարան ընկնելը. սրանք բոլորը, իմ կարծիքով, նկարագրում են այնպիսի պարագաներ, որոնք պատահում են անկախ մարդկանց կամքից: Բայց կա մի բան, որը կախված չէ ո՛չ ճակատագրից, ո՛չ հանգամանքներից, ո՛չ էլ մարդկանցից, և դա սեփական ընտրությունն է:
Իմ տպավորությամբ՝ զինվորի սեփական ընտրությունը հավատարմությունն էր: Հավատարմությունն իր ուսադիրներին, որովհետև նա քաջ էր անգամ այն ժամանակ, երբ ուզում էր լացել անագե արցունքներով, և հավատարմությունն իր սիրուն, որովհետև անգամ հալվելուց հետո նրանից անագե սիրտ մնաց, իսկ նրա վերջին մտքերը պարուհու մասին էին: