Բան ունեմ ասելու

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը: Ես լիովին համաձայն եմ երիտասարդի հետ։ Ձմեռ պապը չէր լսում երեխաներին և ինչ կար, դա էր տալիս, բայց երեխաները ձմեռ պապիկից քիչ բան պետք է ուզեն: Այնտեղ մի աղջիկ կար, ով իսկական տուն էր ուզում, բայց պարզ է, որ ձմեռ պապը չէր կարող նվիրել իրեն տուն նվիրել: Ինձ նաև շատ-շատ դուր եկավ այս հատվածը՝ «Փորձե´ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կա։ Փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար»:

Հեղինակ՝ Էլեն Կարապետյան

Հոգիս ծովի պես․․․

Հոգին ծովի պես ասելով, ես հասկանում եմ, որ հոգին ծովի պես մեծ է։ Հոգում կարող են լինել շատ զգացմունքներ, և մարդու հոգին ոչ ոք չի կարող ամբողջովին իմանալ։ Այսինքն մարդ չի կարող ամբողջ ծովում լողալ։ Նաև հոգին կարելի է նմանեցնել ծովին, որ ափին ամեն ինչ հասկանալի և տեսանելի է, բայց խորքում ամեն ինչ այդքան պարզ չէ և երբեմն նույնիսկ դու ինքդ չես կարող հասկանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում։ Մարդ իր հոգու կամ ծովի ափին կարող է լինել չար, բայց այդ ծովի խորքում թաքնված լինի բարություն, որի մասին այդ մարդը չգիտի։ Մարդու հոգում կան շատ երազանքներ, որը այդ ծովի մի մասն է։ Երազանքները կարող են լինել նորից և խորքում, և ափին։ Ափին գտնվող երազանքները ամենալավ երազանքներն են, որը մարդ ուզում է, որպեսզի իրականանա, իսկ խորքում գտնվողները այդքան էլ ցանկալի չեն։

Հեղինակ՝ Գևորգ Հովհանիսյան

Փաստեր հովազների մասին

1․ Հովազների սեվ մազերի մեջ կա Մալենինա, որն էլ տալիս է նրան սև գույնը։

2․ Շատ երկրներում հովազներին համարում են անտառային հոգիներ, որովհետև նրանց շատ դժվար է բռնել և նրանց գույնից։

3․ Սև հովազի պոչը կարող է լինել մեկ մետր և ավելի։

4․ Պանտերաները լինում են 30-40կգ, բայց նաև լինում են նրանք, որոնք 100 կիլոգրամ են։

5․ Ի տարբերություն ուրիշ մեծ կենդանիներին, նրանք առանց վախի գնում են գյուղեր և այլ տեղեր մարդկանց մոտ, բայց նրանք շատ զգույշ են անում դա։

6․Ի տարբերություն ուրիշ մեծ կատուներին, հովազները չեն վախենում լողալուց։

7․Հովազները ժամանակի մեծամասնությունը անցկացնում են գետնի վրա, բայց նրանք շատ լավ կարողանում են բարձրանալ տարբեր բաների վրա։

9․Հովազները միանգամից շատ լիքն են ուտում նրանց քաշից երեք անգամ, բայց հետո մի քանի օր հանգստանում են։

10․Հովազը շատ համփերատար կենդանի է։ Նրանք կարող են մի քանի ժամ հետևել իրենց որսին, և սպասել լավ պահին։

Հեղինակ՝ Վռամ Բաբայան

Հետաքրքիր փաստեր թղթի մասին

Չինացիներն աշխարհում առաջին պետությունն էին, ովքեր սկսեցին ձեռքով թուղթ արտադրել: Դա տեղի է ունեցել գրեթե 2000 տարի առաջ:

Պապիրուսի ամենահին հետքը մնում է մ.թ.ա. Եգիպտոսից, 3000 թվականից:

Թղթի վրա ջրանիշները առաջին անգամ օգտագործվել են 13-րդ դարի Իտալիայում:

Թուղթը Եվրոպա եկավ Արաբական առևտրականների միջոցով, ովքեր Չինականից սովորեցին դրա գաղտնիքները:

Մեկ տոննա թղթի վերամշակումը խնայում է 17 ծառ:

Աշխարհում քանակով թղթի ամենամեծ արտադրողները ԱՄՆ-ն և Կանադան են: Նրանցից հետո գալիս են Ֆինլանդիան, Ճապոնիան և Շվեդիան:

Զուգարանի թուղթը սկսեց արտադրվել 9-րդ դարի վերջին, Չինաստանում:

Թղթի օգտագործումը աճում է յուրաքանչյուր տարվա հետ:

Թղթի վրա գրված ամենահին եվրոպական փաստաթուղթը գալիս է 1109 թվականից: Դա Սիցիլիայի թագավոր Ռոջեր Բ թագավորի արարքն էր, որը գրված էր Հունարեն և Արաբերեն լեզուներով:

ԱՄՆ-ի թղթի պղպեղի 37%-ը ստացվում է վերամշակված թղթից:

Վերջին 200 տարվա ընթացքում Երկրի անտառների 50%-ը մաքրվել կամ այրվել է:

Ամերիկացիներն ամեն օր գնում են մոտ 62 միլիոն թերթ և դրանցից դուրս հանում շուրջ 44 միլիոն:

Իր կյանքի ընթացքում Ամերիկայի մի քաղաքացի օգտագործում է 465 ծառ իր թղթե կարիքների համար:

Յուրաքանչյուր աղբավայրի շուրջ 73%-ը թղթի և ստվարաթղթե տուփեր են:

Ամերիկյան առաջին թղթադրամը հիմնադրվել է 1690 թվականին:

Առաջին գիրքը, որը տպագրվել է արդյունաբերական պատրաստված թղթից, արտադրվել է 1804 թվականին:

Հեղինակ՝ Մուշեղ Պապիկյան

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՍՊԻՏԱԿ ՓԱՍՏԵՐԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՄԱՍԻՆ

  • Սպիտակ տամ նեջ կա 132 սենյակ, 32 բաղնիք, 412 դուռ, 147 պատուհան, 28 բուխարի, 7 աստիճան և 3 վերելակ։ Սպիտակ տուն օրական մտնում է 6000 մարդ։
  • Նախագահի առաջին տեղակալ՝ նախագահ Ջոն Թայլերը (1841-1845) առաջին նախագահն էր, ով նկարեց իր լուսանկարը, նախագահ Թեոդոր Ռուզվելտը (1901-1909) ոչ միայն առաջին նախագահն էր, որ լողացավ ավտոմոբիլում, այլև առաջին նախագահը, որը ճանապարհորդում էր դրսում: Երկիրը, երբ նա այցելեց Պանամայի Նախագահ, Ֆրանկլին Ռուզվելտը (1933-1945) առաջին նախագահն էր, ով ինքնաթիռով լողացավ:
  • Հինգ լիաժամ խոհարարների օգնությամբ, Սպիտակ տան խոհանոցը կարող է ընթրիք մատուցել մինչև 140 հյուրերի և ձիավորողների ավելի քան 1000-ի:
  • Դրսի մակերեսը ծածկելու համար Սպիտակ տունը 570 գալոն ներկ է պահանջում:
  • Հանգստի համար Սպիտակ տունն իր բնակիչներին հասանելի է մի շարք հարմարություններով ՝ ներառյալ թենիսի խաղադաշտ, վազքուղի, լողավազան, կինոթատրոն, բիլիարդի սենյակ և բոուլինգի գոտի:

Հեղինակ՝ Մուշեղ Պապիկյան

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց և իրենք իրենց հետ։ Մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:

Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ինչպիսիք նկարագրված են այստեղ: Մարդիկ, որոնք կյանքով են ապրում, յուրաքանչյուր օր վայելում են: Գնահատում են կյանքում ամեն ինչ, արժևորում: Սակայն չեմ սիրում այն մարդկանց, որոնք յուրաքանչյուր օր համարում են վերջինը: Այդ կերպ անկարևոր է դառնում մարդու ապրածը: Մարդկանց մեջ շատ եմ սիրում նաև անկեղծությունը: Անկեղծ են քեզ հետ, կիսվում են, չեն խուսափում իրականությունից: Ներկայացնում են ամեն ինչ ճշմարտորեն: Երբ մարդն ինձ հետ խոսելուց խուսափում է պատմել ճիշտը, ես դա նկատում եմ: Այն մարդիկ, որոնք անկեղծ են ինձ հետ, նաև անկեղծ են իրենք իրենց հետ, որը ինձ համար շատ կարևոր է: Գնահատում եմ այն մարդկանց, որոնք կյանքում ունեն նպատակ, փորձում են, ձգտում են, հաճախ նաև ձախողվում: Այդպիսի մարդիկ չհուսահատվող են:

Հեղինակ՝ Ամալյա Զաքարյան

Կա մի բարձր տեղ, ուր ես ձգտում եմ հասնել

Ես ունեմ բարձր տեղ, որտեղ ձգտում եմ հասնել, և կարող եմ հանգիստ ասել, որ բարձրության հասնելը այնքան էլ հեշտ չէ: Միակ դժվարությունը, որը ես ունեցել եմ, ծուլության զգացումն է։ Երբ դու չես ուզում ոչինչ անել և միայն ցանկանում ես պառկել, դիտել սիրած ֆիլմը և գործով չզբաղվել՝ գցելով այդ գործը վաղվան: Բայց իրականում դա ոչ միայն չի թողնում բարձրանալ, այլև գցում է այն բարձրությունից, որին դու արդեն հասել էիր: Հաղթահարելու համար ընդամենը պետք է կենտրոնացած, ոչ ոքին չլսելով բարձրանալ վերև՝ մինչև վերջ:

Հեղինակ՝ Աբրահամ Նահապետյան