Իմ կարծիքով, սովորական արարքը լավ բան է կյանքում, և առանց սովորական արարքների մենք առաջ չենք գնա։ Միշտ սովորական արարքները լինում են վատը կամ լավը։ Օրինակ՝ երբ 12 կամ 13 տարեկան երեխան ունի լավ շրջապատ, անում է սովորական լավ արարքներ և դառնում է լավը, իսկ այն երեխան, որը ունի վատ շրջապատ, ընկնում է շրջապատի ուրիշ երեխաների խելքին և անում սովորական վատ բաներ, իսկ այն մարդը, ով ոչ անում է լավ արարքներ, ոչ էլ վատ արարքներ, նա չի կարող այդպես ապրել։ Դրա համար միշտ մարդու սովորական արարքներից է կախված՝ նա ինչպիսին կլինի ապագայում։
Միկրոֆոն
Իմ կարծիքով, միկրոֆոն պետք է, բայց մի կողմից էլ պետք չէ։ Օրինակ՝ երբ դու ունես գաղտնիքներ, պետք չէ դրանք ասել հասարակության մեջ։ Հասարակության մեջ պետք է միկրոֆոնով ասել այն բաները, որոնք քո գաղտնիքը չեն, այսինքն՝ պետք չէ պատմել քո կյանքը մարդկանց, պետք է պատմել լավ բաներ և վատ։ Ես միկրոֆոնով խոսելը հասկանում եմ, որ ինչ-որ մարդ ինչ-որ բան ասում է բոլորի մոտ, անպայման չի իսկական միկրոֆոնով, թեկուզ առանց միկրոֆոն, բայց ասում է։ Ինձ համար, օրինակ, սխալ է, երբ դու ինչ-որ մեկին սիրում ես և գնում ես բոլորին պատմում դրա մասին, չէ որ դա գաղտնիք է։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ նովելում ասում էր՝ մարդիկ առանց ինձ չեն կարող ապրել, որովհետև իրականում դա այդպես չէ։ Դու կարող ես ապրել առանց միկրոֆոն, բայց կյանքը առանց միկրոֆոն մի քիչ անհետաքրքիր է անցնում։
ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է
Իսկապես, սովորական արարքները միշտ էլ անսովոր են: Սովորական արարք է աղբը թափել աղբամանի մեջ, բայց մի փոքր խորը մտածեք․ եթե ոչ ոք աղբը չթափի աղբամանի մեջ, այլ թափի որտեղ պատահի, պատկերացրե՛ք՝ ինչ կլինի: Կամ դպրոցականի համար սովորական բան է դաս սովորելը, բայց նորից եկեք խորը մտածենք․ եթե ոչ մի դպրոցական չսովորի իր դասերը, ինչպիսին կլինի մեր աշխարհը: Մեր կյանքում շատ են սովորական արարքները, սակայն հենց այդ արարքներն են, որ մեզ օգնում են մինչ օրս ապրել: Սովորական արարքները մեր օրերում ամենակարևոր բաներից մեկն են: Իհարկե, կարելի է անել անսովոր արարքներ, բայց միշտ պետք է հիշել սովորականների մասին, չէ՞ որ նրանք ամենակարևորներից են:
Կյանքի ամենակարևոր բաները
Առաջին բանը, որը պետք է, կյանքում ծնողներից չնեղանալն է և ծնողներին չփոխարինել փողի հետ, այսինքն՝ եթե քեզ առաջարկեն մեծ գումար, բայց լինի մի պայման, օրինակ՝ պետք է ապրես այդ մարդկանց մոտ, որոնք քեզ տալիս են այդ փողը: Երկրորդ բանը, իմ կարծիքով, ընկերներ ունենալն է: Եթե ունես շատ ընկերներ, քեզ կարողանում ես ավելի պաշտպանված զգալ: Նաև ընկերները այն մարդիկ են, որոնց հետ կարողանում ես անցկացնել լավ ժամանակ: Երրորդ բանը, իմ կարծիքով, չպարծենալն է, որովհետև սխալ է պարծենալը. ասեմ ՝ ինչու. երբ դու պարծենում ես, օրինակ՝ ունես ինչ-որ բան, որը չունի ուրիշը, և այդ ուրիշը եթե հասկանա, որ դու պարծենում ես, կհասկանա, որ վատ մարդ ես, քո ունեցածով ես հիանում: Շատ սխալ է պարծենալը, հիանալ քո ունեցածով, ընկերներիդ մոտ քեզ բարձր զգաս և ամբողջ օրը նրանց նյարդերը ուտես, որ ես ունեմ չգիտեմ ինչ, որը դու չունես:
ՑԱՆԿԱՊԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ
Եթե դպրոցում կա ցանկապատ, դա կարող է ազդել մարդու վրա: Օրինակ՝ երբ ցանկապատ կա, մարդն իրեն զգում է թույլ, անօգնական, և դրա պատճառով մարդը կարող է ավելի շատ ուզել փախչել դպրոցից, նա զգում է, որ փակված է: Երբ ցակապատ չկա, աշակերտն իրեն հանգիստ է զգում, նա չի ուզում փախչել: Մարդիկ, ովքեր չեն սիրում ազատությունը և ամեն ինչ ցանկապատում են, դա նշանակում է, որ նրանք սովոր չեն ազատությանը : Մարդ, ով չի սիրում ցանկապատը, դա նշանակում է, որ նա թաքցնելու բան չունի, ուզում է ասել, որ նա արդար մարդ է:
Ցանկապատ դնում են այն ժամանակ․․․
Իմ կարծիքով, ցանկապատ դնում են այն ժամանակ, երբ ուրիշի տարածքի վրա աչք են դնում։ Ովքեր քանդում են ցանկապատերը, նրանք ցույց են տալիս, որ ոչ մի բան թաքցնելու չունեն։ Եթե բոլորը առանց ուրիշի իրի վրա աչք դնելու ապրեն, ցանկապատեր չեն առաջանա։ Այդպիսին ենք մենք՝ սեբաստացիներս։ Իսկ նախանձ մարդիկ տեղադրում են ճաղեր, ցանկապատում լանջեր, որից նաև օգտվում են հենց իրենք։ Մենք անցած տարի դրել էինք այդ ցանկապատի վրա աստիճաններ, որ բոլոր կողմերին էլ հարմար լինի, բայց նրանք քանդեցին այն։ Մենք՝ սեբաստացիներս, առաջարկել ենք և առաջարկելու ենք, որ ոչ մի բան չցանկապատվի։
Ցանկապատ, թե՞…
Ցանկապատը նույնպես սահմանափակում է: Ես չեմ ուզենա, որ մեր դպրոցը ցանկապատեն, որովհետև մեր դպրոցը ազատ է: Ես սովորել եմ հանրակրթական դպրոցում, և այդ դպրոցում եղել են ցանկապատեր: Երբ մեր դպրոցում ցանկապատ չկա, ոչ ոք չունի ցանկություն դասերից փախչելու, որովհետև մենք այսպես, թե այնպես ազատության մեջ ենք: Իսկ այն դպրոցները, որոնք ունեն ցանկապատեր, դպրոցի երեխաները անընդհատ ուզում են փախչել և լինել ազատության մեջ, իսկ մենք ազատությունից էլ ու՞ր փախչենք: Ցանկապատը նաև շատ տգեղ է նայվում ամեն տեղ: Ես կնախընտրեի կանաչապատել՝ ցանկապատ դնելու փոխարեն: Հանրակրթական դպրոցի երեխաներին հաճելի չէ գտնվել դպրոցում, որովհետև ոչ մի արտասովոր ու գեղեցիկ բան չկա: Նրանց «բակը» ասֆալտապատած, ցանկապատած, առանց ծառերի և խոտերի մի տեղ է, որը ընդամենը նախատեսված է ծնողների համար: Այդ մասը կարելի է գեղեցկացնել, որպեսզի գոնե երեխաներին հաճելի լինի:
Ստեղծագործական աշխատանք
Շատ ծնողներ իրենց երեխայի անվտանգությունից ելնելով ցանկանում են, որպեսզի մեր դպրոց-պարտեզում ցանկապատներ տեղադրվեն: Ամեն մեկն ունի իր կարծիքը, բոլոր ծնողները վստահ են, որ ցանկապատը ճիշտ որոշում է, բայց ես համաձայն չեմ նրանց հետ: Ես շատ եմ տեսել մոլորված ծնողների կամ երեխաների, ովքեր ծանոթ չեն դպրոցի տարածքի հետ և այդ իսկ պատճառով կարող են կառույցի ցանկացած հատվածից մուտք գործել դպրոց, իսկ ցանկապատերը բացի խանգարելուց այլ գործառույթ չեն կատարի, բացի այդ մեր կրթահամալիրում չկան ցանկապատեր, բայց դեռ ոչ մի անգամ չի գրանցվել մի դեպք, երբ երախաներից որևէ մեկը այդ պատճառով վնասվածք ստացած լինի: Հուսամ, որ կրթահամալիրում ոչ մի դեպում ցսնկապատ չեն տեղադրի:
Ցանկապատեր
Ցանկապատերը ստեղծվել են տարբեր նպատակներով։ Հիմնական նպատակներից մեկն է անվտանգությունը։ Բայց ցանկապատում են ոչ միայն տարածքը, այլ նաև մարդու հոգին։ Ցանկապատելով տարածքը՝ մարդիկ կտրվում են աշխարհից, փոխում իրենց մտածելակերպը։ Օրինակ` կենդանաբանական այգում, ցանկապատելով կենդանիների տարածքը, զրկում են նրանց զգալուց, հասկանալուց, թե ինչ է կյանքը։ Շատ կարևոր է ցանկապատերից արագ ազատվել և փորձել ապրել առանց սահմանների։ Սահմանները մարդու կյանքի սահմանափակումներն են, որոնցից ձերբազատվելը առաջին հերթին հենց տվյալ մարդուն է անհրաժեշտ, որովհետև մարդը պետք է զգա, թե ինչ է և՛ ներքին, և՛ ֆիզիկական ազատությունը։
Ինչու պետք է չլինի ցանկապատ
Մարդիկ հավանաբար ցանկապատը հորինել են և օգտագործում են անվտագության կանոններից ելնելով կամ էլ իրենց տարածքներն առանձնացնելու ու սահմաններն ընդգծելու համար, բայց ես դրանք չեմ համարում հիմնավոր միջոց, քանի որ, եթե անվտանգությունը և օրենքը խախտողներն ուզեն մտնել ինչ-որ մի տարածք, չեն նայի ցանկապատին, եթե իհարկ ցանկապատը չափից ավելի բարձր չլինի կամ փշալարերով մեկուսացված չլինի: Ցանկապատ կառուցում են նաև տների շուրջ՝ կողմնակի աչքերից հեռու իրենց առօրյան պահելու համար: Իսկ ինչը վերաբերում է ուսումնական հաստատությունների շուրջ դրվող ժանգոտ, մեծ անցքերով ցանկապատերին, դա ուղղակի հիմարություն է: Մարդիկ կան, ասում են՝ շներ, կատուներ կամ կողմնակի մարդիկ են մտնում կամ ուսումնական կենտրոնում անվտանգ չի լինի: Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ այդ ցանկապատերը շներն էլ, կատուներն էլ, նույնիսկ 5-6 տարեկան երեխաներն էլ կարող են հաղթահարել: Ես շատ կուզենայի մեր երկրում ունենալ այնպիսի անվտանգ միջավայր, որ ցանկապատերը մի կողմ դնեինք: