Դուք դեռ կարող եք գրկել իրար ու ժպտալ

Մեկ-մեկ հնարավոր է հետ բերել կորսված օրերը, մեկ-մեկ էլ՝ ոչ: Կան գործողություններ քո կյանքում, որոնք այնպիսի հետևանքներ են թողել, որ այլևս ոչինչ չես կարող փոխել և չես կարող ետ տալ ժամանակը, որպեսզի ինչ որ բան ուղղես: Բայց կան պարագաներ, որոնք ժամանակին նկատելով և շտկելով՝ դու կարող ես շատ բան փոխել: Օրինակ, նեղացնելով քո տատիկին, այլևս չզանգահարելով կամ չհանդիպելով նրան՝ դու չես կարող ոչ մի բան փոխել, երբ նա արդեն մահաել է, իսկ դու անգամ վերջին հրաժեշտը չես տվել նրան ու ներողություն չես խնդրել: Բայց երբ որ քո տատիկը դեռ չի վախճանվել, դու կարող ես գնալ և ամեն բան փոխել: Դուք դեռ կարող եք գրկել իրար ու ժպտալ:

Մեկ-մեկ ես ինքս էլ չեմ հասկանում, թե իմ կյանքի կորսված օրերը որոնք են: Ես միշտ անում եմ, ինչ ուզում եմ՝ չմտածելով, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ, և դա վատ է: Չնայած դեռ փոքր եմ, շատ մեծ չեմ, բայց երև արդեն պիտի լրջորեն մտածեմ այս ամեն ինչի մասին: Այո, կյանքը կարճ է, և շատ ժամանակ քո անիմաստ կորցրած պահերը չես կարող ետ բերել, բայց կարող ես ուղղել սխալներդ և քո մեջ հույս ունենալ, որ կարող ես քո կյանլքդ ավելի լավը դարձնել: Ես երևի շատ կորսված օրեր ունեմ, բայց մտածում եմ, որ չի եղել այնպիսի մի բան, որ անհնար է ուղղել:

Վերլուծությունը՝ Անահիտ Թովմասյանի։

Շատ կուզեի

Շատ կուզեի, որ աշխարհը վերջապես բոլորին հավասար հարգեր, բարություն լիներ շուրջբոլորը, և աշխարհը լցված լիներ ճշմարտությունով։ Հիմա մեր աշխարհը ամեն օր ավելի է կործանվում, ավելի շատ մարդիկ են ընկնում կրակի մեջ, բայց նրանք էլ չեն հասկանում, թե ինչ մեծ կրակ է այդ։ Այնքան է մեծացել այդ կրակը, որ արդեն ոչ մեկին չի լինում ազատել։ Մեղքեր, անհարգանք դիմացինին, ատելություն, աղտոտել բնությունը, այդ ամենը կրակը սկսեց։ Ուղղակի ուզում եմ, որ աշխարհը իր աչքերը բացի ու հասկանա, որ ատելությունը և այդպիսի շատ այլ բաները նրան չեն օգնի այս աշխարհը ավելի լավը դարձնելու, Աստված սրա համար աշխարհը չէր ստեղծել և մեզ դրել մեջը։

Մտքերը՝ Անահիտ Թովմասյանի։

Ես՝ ապագա ֆուտբոլիստ

Ես արդեն 8 տարի է, ինչ պարապում եմ ֆուտբոլ։ Կարելի է ասել, որ ես ամեն օր հաճախում եմ ֆուտբոլի։ Ես ֆուտբոլով եմ ապրում և ինձ առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում։ Ես գիտեմ, որ ինձ շատ և շատ դժվարություններ են սպասվում և ես հույս ունեմ, որ կհաղթահարեմ այդ բոլոր դժվար բաները։ Եվ ես խոսք եմ տալիս ձեզ, որ դուք ինձ մի քանի տարուց կտեսնեք հեռուստացույցով։

Նյութը՝ Ռոման Թանթյանի։

Ախ, ես երանի…

Ախ, ես երանի անձրև լինեի՝
Օդը թարմացնող, երկնքից թափվող,
Կաթիլ-կաթիլ թափվելով, հողին, ծառին թափվելով,
Երկիրն հանդարտացնելով, մարդկանց հանգստացնելով,
Ուզում եմ, որ երկիրն լինի
Արդար, բարությամբ լի,
Ուզում եմ, որ երկիրն լինի
Հանգիստ, հանդարտ ու բարի։

Մարգարիտա Դավթյան

Ես սիրում եմ գարունը

Գարունը հիանալի է․․․ քո աչքի առաջ ամեն ինչ ծաղկում է և կանաչում։ Բնությունը ավելի է գեղեցկանում, ու քո տրամադրությունը բարձրանում է, և ուզում ես այս գարունը անցկացնել երջանիկ։ Երբ որ քո տրամադրությունը բարձրանում է, ուզում ես շփվել բոլորի հետ, մենակ թե միայնակ չլինես։ Ուզում ես խաղալ, ուրախանալ, մենակ թե գարունը լավ անցնի։ Կարող ես քեզ ազատ զգալ և ազատ հագնվել, երբ ու որտեղ ուզում ես։ Երբ անձրև է լինում, տրամադրությունդ ընկնում է, բայց լավը այն է, որ անձրևից հետո ամեն ինչ ծաղկում է, ու նորից վերադառնում է քո երջանկությունը․․․․․․․

Ստեղծագործում է Սյուզի Գալստյանը։

Չէի ցանկանա

Ես շատ կցանկանամ, որ հաջորդ դարերում այժմյան որոշ կարևոր իրեր պահպանվեն։ Շատ կուզեմ, որ մեզ հաջորդող սերունդը լինի ավելի լավն ու բարի, քան մենք ենք։ Ես կարծում եմ, որ այժմ ապրող մարդիկ շատ տխուր են և մարդասեր չեն։ Շատ եմ կարդացել հին պատմություններ, որտեղ ասվում էր, թե որքան կյանքով լեցուն և ուրախ են մարդիկ։ Ամենուրեք բոլորը ժպտում էին, իրար բարևում և անծանոթները կարողանում են միմյանց օրը դրական լիցքերով լցնել։ Շատ կցանկանայի, որ մարդիկ գոնե մի փոքր փոխվեին և վայելեին իրենց կյանքի ամեն պահը։ Գիտակցեին ու գնահատեին այն, ինչ ունեն։ Փորձեին լինել ավելի զվարթ, ժիր, հավես ու դրական։ Չէի ցանկանա, որ հաջորդ սերունդին մեզնից փոխանցվեր այս չարությունն ու անմարդկայնությունը։

Մտքերը՝ Անիտա Գրիգորյանի։

Ինչպես դարձնել Հայաստանը լավ ու բարի երկիր

Հայաստանը այս մեկ տարվա ընթացքում թուլացել է և մարել, այն բոլոր գեղեցկությունները կորել են, և Արցախի մեծ մասը գնացել է Ադրբեջանին, բայց մեկ է, պետք է ապրել: Պետք է մտածել մեր երկրի մասին, չաղտոտել, կենդանիներին չվնասել և լինել բնությանը մոտիկ: Հայաստանը միշտ համեմատում են ուրիշ երկրների հետ, բայց չեն փորձում հենց Հայաստանը դարձնել իրենց համեմատած երկրին նման: Մյուս երկրներում ամեն ինչ մաքուր է, սիրուն և այլն, բայց մեզ մոտ էլ կան սիրուն վայրեր, չնայած կարող էին լինել ավելի շատ, եթե մարդիկ մի քիչ տեսքի բերեին երկիրը:

Աղբյուրը՝ Բադեյան Գայանեի բլոգ։

Բնությունն իմ տարերքն է

Ես շատ եմ սիրում բնությունը։ Բնության ցանկացած եղանակ, ցանկացած գլուխգործոց ինձ համար արվեստ է։ Իմ կարծիքով բնությունը չունի թերություն։ Իմ ամենասիրելի եղանակը ամառն է, բայց ցանկացած եղանակ իրենով է յուրովի։ Օրինակ՝ աշնանը տերևների խշշոցը լսելով՝ ես մոտիվացվում եմ և դրական ու հանգիստ էներգիա եմ ստանում։ Գարնանը անձրևի տակ սիրում եմ  նստել պատուհանագոգին և ստեղծագործել, քանի որ կաթիլների ձայնը լսելով՝ շատ լավ մտքեր են առաջանում։  
Ես շատ եմ սիրում բնությունը, առանց բնության մարդիկ կյանք չունեն։ Օրինակ՝ ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ծառերի, թռչունների, առանց կապույտ կամ աստղաշատ երկնքի։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր բնությունն աղտոտում են առանց մի փոքր խղճի խայթի։  Բնությունը պետք է խնամել ու մաքրել, քանի որ բնությունը մեզ օգնում է ապրել։ Ծառերը թթվածին ու անուշ մրգեր են տալիս։ Միայն թե պետք է հոգ տանել նրանց մասին։
Իհարկե նաև ափսոսում եմ, երբ ավտոմեքենաները իրենց ծխով փչացնում են օդը։
Ես աշխատում եմ միշտ մաքուր պահել իմ բնությունն ու շրջակա միջավայրը։

Հեղինակ՝ Անիտա Գրիգորյան։

Ինչ կպատմեին իրար Երկինքն ու Երկիրը

Ես կարծում եմ, որ եթե գոնե մեկ անգամ հնավորություն լիներ, երբ երկիրն ու երկիրը հանդիպեին իրար, նրանք միմյանց շաաատ բաներ կունենային պատմելու։ Երկինքը երկրին կպատմեր, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մոլորակից դուրս։ Կպատմեր, թե ամեն օր ինչպես է արևը դուրս գալիս ու ուժեղ ջերմացնում նրանց, կպատմեր, թե գիշերները որքան գեղեցիկ են լինում աստղերը մոտիկից։ Մի խոսքով, իմ կարծիքով վերևում շաատ հետաքրքիր ու գեղեցիկ բաներ են կատարվում, որ բառերով բացատրելն անհնար է։ Նաև կարծում եմ, որ շաատ հետաքրքիր կլիներ լսելը, թե իրականում ինչ կա կամ ովքեր կան այնտղեղ՝ վերևում։ Հետաքրքիր կլիներ լսելը Աստծո մասին։
Իսկ երկիրը երկնքին կպատմեր բնության բոլոր հրաշքների մասին։ Կպատմեր, թե ամեն առավոտ անտառում ինչպես են երգում ծիտիկները, ինչ թարմ օդ է, ինչպիսի զարմանահրաշ երևույթներ են տեղի ունենում, ինչպիսի գեղեցիկ ու յուրօրինակ կենդանիներ կան, ինչքան բազմազան, գույնզգույն, հրաշալի բուրող ծաղիկներ են աճում իր վրա։
Մի խոսքով, ես կարծում եմ, որ նրանք շաատ երկար զրուցելու թեմաներ կունենան։

Հեղինակ՝ Անիտա Գրիգորյան։

Մեր դպրոցի առավելությունները և թերությունները

Մեր դպրոցը տարբերվում է Հայաստանի բոլոր դպրոցներից, դա մեր դպրոցի մեծ առավելությունն է:
Մեր դպրոցում համակարգիչները մեծ առավելություն ունեն, հեշտացնում են մեր գործը:
Բոլոր ուրիշ դպրոցներում ուսուցիչները շատ խիստ են, երեխաներին խփում են և նեղացնում, իսկ մեր դպրոցում ուսուցիչները մեզ հետ խոսում են ինչպես ընկերների հետ:
Մեր դպրոցի ամենամեծ թերությունը համակարգչով շատ աշխատելն է:
Շատերը այդպես սկսում են վատ տեսնել, իրենց աչքերը սկսում են ցավել և այլն:
Մեր դպրոցի միակ թերությունը դա է․ ես էլ ուրիշ թերություն դեռ չեմ նկատել: Ամենակարևորը, որ դպրոցում գիտելիք ենք ստանում :
Վերջ, այսօր այսքանը:

Հեղինակ՝ Գայանե Բադեյան։