Երբ ամպրոպ է լինում, ես հետաքրքրությամբ նայում եմ պատուհանից դուրս։ Ամպրոպից հետո խոտերը ավելի են կանաչում և ծաղկում։ Բնությունն սկսում է ծաղկել կամ բազմանալ քո աչքին, և երկինքը սկսում է ավելի կապույտ լինել։ Ես չեմ սիրում անձրև, բայց սիրում եմ տաք տեղ նստած հետևել անձրևին ու հանգստանալ։ Շատերը ասում են, որ սիրում են անձրև, բայց քայլում են անձրևանոցի տակ։ Անկեղծ՝ ես ավելի շատ սիրում եմ թեյ խմելով հետևել կայծակին, քան անձրևին։ Բայց ես սիրում եմ անձրև նրանով, որ անձրևից հետո կարող է լինել գույնզգույն ծիածան։ Նաև ես ամպրոպից հետո հանգստանում եմ կամ թարմանում։
Մարդկանց պետք են ընկերներ
Բարև ձեզ, այսօր ես ուզում եմ խոսել ընկերության և իմ ընկերուհու մասին: Իմ ընկերուհին շատ լավ մարդ է: Միշտ ուրախ է և շրջապատում բոլոր մարդկանց ուրախացնում է: Մարդկանց պետք են ընկերներ, որ կյանքը ուրախ լինի: Պետք է ընկերների հարցում շատ ուշադիր լինել և ընտրել ձեզ նման և հարմար մարդ: Ես ընտրել եմ Սյուզիին: Սյուզին լավ ընկերուհի է` գժոտ, ուրախ, բարի և այլ շատ բաներ, որ ես չեմ կարող տեղավորել այս ստեղծագործական աշխատանքի մեջ, բայց փորձում եմ: Մենք սիրում ենք նույն բաները, օրինակ՝ նույն գույնը, նույն ուտելիքը, ըմպելիքը և այլն: Մենք ընկերություն ենք անում երեք տարի, բայց ով մեզ տեսնում է, ասում է, որ մանկուց ընկերություն ենք անում: Մենք այնքան ենք մտերմացել, որ արդեն դարձել ենք իրար քուրիկներ: Բոլոր մարդկանց ընկերությունը պետք է, որովհետև միայնակ ապրելը վատ է և տխուր, իսկ ընկերոջ հետ ամեն մի տխուր բանը դառնում է մի մեծ ուրախություն:
Աղայանի մանկավարժությունից
Այն ժամանակ դաստիարակները ավելի խիստ էին և ճնշում էին երեխային՝ ոտնահարելով իր ազատ խոսքի իրավունքը, իսկ այժմյան մանկավարժները փորձում են այնպես անել, որ երեխան իրեն ընդունի որպես լավ ընկեր, զուգահեռաբար օգնել նրան առաջադիմության հարցում՝ շահելով երեխայի վստահությունը։ Օրինակ՝ ես հիանում եմ մեր դպրոցի ուսուցիչների աշխատանքով, քանի որ նրանք երեխային թևեր են տալիս և ուշադրություն սևեռում ավելի շատ երեխայի մտավոր ունակությունների վրա, քան գնահատականի։
Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը
Նմանություն 1՝ մեր դպրոցում չեն կիրառվում ոչ մի տեսակի ֆիզիկական պատիժներ
Նմանություն 2՝ մեզ մոտ հիմնական առարկաները չեն կրոնն ու հայոց լեզուն
Նմանություն 3՝ մեր դպրոցը տալիս է դասավանդմանը գործնական բնույթ՝ ընտրության դասեր անցկացնելով
Նմանություն 4 ՝ մեր դպրոցը նույնպես բարձր է գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։
Դպրոցի մասին
Իմ կարծիքով, այդպիսի դպրոց չկա, որ այդ խնդիրը չլինի, բոլոր դպրոցներում քիչ թե շատ կա։ Օրինակ՝ երեխաները սկսում են շատ լարվել դասին կամ քննությանը պատրաստվելու համար, դրանից դառնում են նյարդային: Կրտսեր դասարաններում այդպիսի խնդիր չկա, ուսուցիչները հանգիստ են և երեխաներին խիստ չեն վերաբերվում, բայց բարձր դասարաններում արդեն պետք է խիստ լինեն, որ երեխաները լսեն: Ամեն մեկի համար շատ տարբեր խնդիրներ կան, որոնք մյուսի համար խնդիր չեն:
Եթե ես թիթեռ լինեի
Եթե ես լինեի թիթեռ, ես կվայելեի իմ ամբողջ կարճ կյանքը։ Արևի տակ կտաքանայի ու կթռչեի ծաղկից ծաղիկ։ Նաև կթռչեի վերև՝ դեպի գեղեցիկ կապույտ երկինքը։ Ես կուզեի նաև իմ կարճ կյանքի ընթացքում բարձրանալ վերև՝ ինչքան կարողանայի, և տեսնեի վերևից մեր երկիրը։ Եթե լինեմ թիթեռ, ինչ կուզեմ՝ կանեմ, քանի որ մեր կյանքը կարճ է, և ինձ զգալ ազատ-ազատ․․․․․․
Կարդում եմ․․․
Եղիշե Չարենց, Ծիածան
Հեղինակ՝ Էլիս Խեչոյան
Հեքիաթասաց պապիկս
Ձայնագրությունը` Յանա Կիրակոսյանի բլոգում:
Զրույցը` Արցախի բարբառով
Ընկերուհու հետ զրուցում է Լիա Այվազյանը: