Ես շրջապատված եմ բարությամբ և հոգատարությամբ

Ես շրջապատված եմ բարությամբ և հոգատարությամբ իմ ընտանիքով, իմ ընկերներով և իմ ուսուցիչներով: Ես իրենց եմ սիրում, նրանք էլ ինձ: Եթե իմ ընկերները իմ կարիքը ունենան, ես ինչքան կարողանամ արագ կհասնեմ: Որովհետև ես սիրում եմ նրանց: Կորոնավիրուսի պատճառով երբ մենք դասի չէինք գնում, ես կարոտում էի բոլորին և համակարգչի առջև ձանձրանում էի: Բայց մենք իրար հետ Թիմս-ով շփվում էինք, և դա լավ էր: Չնայած հիմա ավելի լավ է:

Պատմում է Օլգա Ալեքսանյանը:

Ես շատ եմ սիրում անձրևը

Ես շատ եմ սիրում անձրևը, դրա համար էլ կցանկանայի անձրև լինել: Երբ անձրև է գալիս, ցուրտ է, իսկ ես շատ եմ սիրում ցուրտը: Անձրևի տակ դրսում ման գալը շատ հետաքրքիր է, հավես է, երբ մազերդ թրջվում են, և կաթիլները կաթում վրադ: Անձրև սիրող շատ մարդիկ կան: Նաև ես շատ եմ սիրում գիշերը, իսկ եթե գիշերը անձրև է գալիս, դրանից լավ բան չկա: Գիշերը դրսում անձրևի տակ, կարող ես տրամադրությունդ փոխել վատից լավը և հակառակ, իսկ լացելը ընտիր է, այնուամենայնիվ ինձ համար: Անձրևը շատ լավ եղանակ է, ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են` անձրևը պրծնի, արևը գա, բայց ես ուզում եմ, որ արևը գնա, գա մութ գիշերը, և գեղեցիկ ու ուժեղ անձրևը:

Մտքերը` Գրիգոր Պապիկյանի:

Երկինքը երկրին շատ բան կարող է պատմել

Երկինքը երկրին շատ բան կարող է պատմել, բայց մենք չենք կարող պատկերացնել այդ ամենը։ Եթե մենք նայենք մի ուրիշ տեսանկյունից, երկինքը երկրին շատ բան կարող է պատմել։ Եկեք երկինքին և երկրին դնենք հերոսների կերպարներում, ավելի հեքիաթային կստացվի։ Երկինքը երկրին կարող է պատմել, թե ինչ օգտակար գործեր է անում երկրի համար։ Երկինքը երկրին պարգևում է անձրև, արև, հեքիաթային ձյուն, աստղեր։ Երբ տեսնում ենք աստղերը երկնքում, մեզ մի հեքիաթային բան է թվում։ Երկինքը կարող է իր առեղծվածային իրիկնային և դյութական աստղերով պատմել մի պատմություն երկրին և երկրի մարդկանց։ Երկինքը երկրի մի անբաժանելի մասինկն է։ Եթե չլիներ երկինքը, երկիրը այդքան էլ գեղեցիկ չէր լինի առանց կապտավուն գեղեցկության։ Երկինքը երկրին պարգևում է ամեն ինչ, որպեսզի երկիրը ապրի, շնչի։

Մտքերը` Լաուրա Սարգսյանի:

Խաղաղություն բերեի բոլորին

Ա~խ, երանի ես
Աղավնի լինեի,
Խաղաղություն բերեի բոլորին:
Ա~խ, երանի աղավնի լինեի,
Սեր ու բարություն սփռեի աշխարհով մեկ:
Ա~խ, երանի աղավնի լինեի
Ու աշխարհից վերացնեի բոլոր պատերազմները:
Երանի աղավնի լինեի,
Ու մարդիկ կապրեին ավելի երջանիկ:
Երանի աղավնիները շատ լինեն և իրենց բարությունը փոխանցնեն մարդկանց…

Երանին` Անիտա Գրիգորյանի: