Սովորական արարքներ

Իմ կարծիքով, սովորական արարքը լավ բան է կյանքում, և առանց սովորական արարքների մենք առաջ չենք գնա։ Միշտ սովորական արարքները լինում են վատը կամ լավը։ Օրինակ՝ երբ 12 կամ 13 տարեկան երեխան ունի լավ շրջապատ, անում է սովորական լավ արարքներ և դառնում է լավը, իսկ այն երեխան, որը ունի վատ շրջապատ, ընկնում է շրջապատի ուրիշ երեխաների խելքին և անում սովորական վատ բաներ, իսկ այն մարդը, ով ոչ անում է լավ արարքներ, ոչ էլ վատ արարքներ, նա չի կարող այդպես ապրել։ Դրա համար միշտ մարդու սովորական արարքներից է կախված՝ նա ինչպիսին կլինի ապագայում։

Աղբյուրը՝ Հրաչ Ղալամքարյանի բլոգ։

Միկրոֆոն

Իմ կարծիքով, միկրոֆոն պետք է, բայց մի կողմից էլ պետք չէ։ Օրինակ՝ երբ դու ունես գաղտնիքներ, պետք չէ դրանք ասել հասարակության մեջ։ Հասարակության մեջ պետք է միկրոֆոնով ասել այն բաները, որոնք քո գաղտնիքը չեն, այսինքն՝ պետք չէ պատմել քո կյանքը մարդկանց, պետք է պատմել լավ բաներ և վատ։ Ես միկրոֆոնով խոսելը հասկանում եմ, որ ինչ-որ մարդ ինչ-որ բան ասում է բոլորի մոտ, անպայման չի իսկական միկրոֆոնով, թեկուզ առանց միկրոֆոն, բայց ասում է։ Ինձ համար, օրինակ, սխալ է, երբ դու ինչ-որ մեկին սիրում ես և գնում ես բոլորին պատմում դրա մասին, չէ որ դա գաղտնիք է։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ նովելում ասում էր՝ մարդիկ առանց ինձ չեն կարող ապրել, որովհետև իրականում դա այդպես չէ։ Դու կարող ես ապրել առանց միկրոֆոն, բայց կյանքը առանց միկրոֆոն մի քիչ անհետաքրքիր է անցնում։

Աղբյուրը՝ Հրաչ Ղալամքարյանի բլոգ։

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

Իսկապես, սովորական արարքները միշտ էլ անսովոր են: Սովորական արարք է աղբը թափել աղբամանի մեջ, բայց մի փոքր խորը մտածեք․ եթե ոչ ոք աղբը չթափի աղբամանի մեջ, այլ թափի որտեղ պատահի, պատկերացրե՛ք՝ ինչ կլինի: Կամ դպրոցականի համար սովորական բան է դաս սովորելը, բայց նորից եկեք խորը մտածենք․ եթե ոչ մի դպրոցական չսովորի իր դասերը, ինչպիսին կլինի մեր աշխարհը: Մեր կյանքում շատ են սովորական արարքները, սակայն հենց այդ արարքներն են, որ մեզ օգնում են մինչ օրս ապրել: Սովորական արարքները մեր օրերում ամենակարևոր բաներից մեկն են: Իհարկե, կարելի է անել անսովոր արարքներ, բայց միշտ պետք է հիշել սովորականների մասին, չէ՞ որ նրանք ամենակարևորներից են:

Աղբյուրը՝ Արշակ Առուստամյանի բլոգ։

Բան ունեմ ասելու

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը: Ես լիովին համաձայն եմ երիտասարդի հետ։ Ձմեռ պապը չէր լսում երեխաներին և ինչ կար, դա էր տալիս, բայց երեխաները ձմեռ պապիկից քիչ բան պետք է ուզեն: Այնտեղ մի աղջիկ կար, ով իսկական տուն էր ուզում, բայց պարզ է, որ ձմեռ պապը չէր կարող նվիրել իրեն տուն նվիրել: Ինձ նաև շատ-շատ դուր եկավ այս հատվածը՝ «Փորձե´ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կա։ Փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար»:

Հեղինակ՝ Էլեն Կարապետյան

Ի՞նչ օգուտ է տալիս Սուրբ Ծննդյան տոնը:

Սուրբ Ծնունդը մեզ տալիս է ուրախություն, որովհետև մարդիկ ուրախանում են ամբողջ գիշեր հավաքվում են հեռու-մոտիկ բարեկամներով ու իրար հետ հաց են ուտում կենած խմում և այլն… Սուրբ ծննդյան ժամանակ մարդիկ միմիանց նվերներ են տալի և այդպես շատ հետաքրքիր է անցնում։

Հեղինակ`։  Ամալյա Մաչյան

Ի՞նչ օգուտ է տալիս Սուրբ Ծննդյան տոնը.

Իմ կարծիքով այս աշխարհում ամենակարևոր և օգտակար օրը Սուրբ Ծնունդն է:Սուրբ Ծննդի շնորհիվ է, որ մենք բոլորս կանք, քանի որ այդ օրը ծնվել է Հիսուսը:Այդ օրը Հիսուսի ծննդյան օրն է, բայց մենք ենք նվերներ ստանում:Ես շա՜տ կուզեի, որ մենք կարողանանք Հիսուսին նվերներ տալ չէ՞ որ նրա ծնունդն է:Սուրբ Ծննդին բոլորը ավելի են սպասում, քան մնացած օրերին:Այդ օրը շատ արտասովոր զգացողություն է բոլորի մոտ:Աշխարհի բոլոր մարդիկ ուրախ են, բացի խանութի աշխատողներից, որովհետև նրանք շատ են հոգնում:Օգուտ է տալիս նրանով, որ մարդիկ ավելի բարիանում են և ովքեր կռված են իրար ներում են:Նաև բարեկամները հավաքվում են մեկ տեղ և շփվում են:Գալիս են նաև տարբեր երկրում բնակվող մարդիկ:Նաև Սուրբ Ծննդին արձակուրդ է:Եվ աշխարհի ամենագեղեցիկ տեսարանը այդ օրն է:

Картинки по запросу merry christmas background

Հեղինակ`   Սաթե Խեչոյան

Հոգիս ծովի պես․․․

Հոգին ծովի պես ասելով, ես հասկանում եմ, որ հոգին ծովի պես մեծ է։ Հոգում կարող են լինել շատ զգացմունքներ, և մարդու հոգին ոչ ոք չի կարող ամբողջովին իմանալ։ Այսինքն մարդ չի կարող ամբողջ ծովում լողալ։ Նաև հոգին կարելի է նմանեցնել ծովին, որ ափին ամեն ինչ հասկանալի և տեսանելի է, բայց խորքում ամեն ինչ այդքան պարզ չէ և երբեմն նույնիսկ դու ինքդ չես կարող հասկանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում։ Մարդ իր հոգու կամ ծովի ափին կարող է լինել չար, բայց այդ ծովի խորքում թաքնված լինի բարություն, որի մասին այդ մարդը չգիտի։ Մարդու հոգում կան շատ երազանքներ, որը այդ ծովի մի մասն է։ Երազանքները կարող են լինել նորից և խորքում, և ափին։ Ափին գտնվող երազանքները ամենալավ երազանքներն են, որը մարդ ուզում է, որպեսզի իրականանա, իսկ խորքում գտնվողները այդքան էլ ցանկալի չեն։

Հեղինակ՝ Գևորգ Հովհանիսյան

Փաստեր հովազների մասին

1․ Հովազների սեվ մազերի մեջ կա Մալենինա, որն էլ տալիս է նրան սև գույնը։

2․ Շատ երկրներում հովազներին համարում են անտառային հոգիներ, որովհետև նրանց շատ դժվար է բռնել և նրանց գույնից։

3․ Սև հովազի պոչը կարող է լինել մեկ մետր և ավելի։

4․ Պանտերաները լինում են 30-40կգ, բայց նաև լինում են նրանք, որոնք 100 կիլոգրամ են։

5․ Ի տարբերություն ուրիշ մեծ կենդանիներին, նրանք առանց վախի գնում են գյուղեր և այլ տեղեր մարդկանց մոտ, բայց նրանք շատ զգույշ են անում դա։

6․Ի տարբերություն ուրիշ մեծ կատուներին, հովազները չեն վախենում լողալուց։

7․Հովազները ժամանակի մեծամասնությունը անցկացնում են գետնի վրա, բայց նրանք շատ լավ կարողանում են բարձրանալ տարբեր բաների վրա։

9․Հովազները միանգամից շատ լիքն են ուտում նրանց քաշից երեք անգամ, բայց հետո մի քանի օր հանգստանում են։

10․Հովազը շատ համփերատար կենդանի է։ Նրանք կարող են մի քանի ժամ հետևել իրենց որսին, և սպասել լավ պահին։

Հեղինակ՝ Վռամ Բաբայան