Գարունը հիանալի է․․․ քո աչքի առաջ ամեն ինչ ծաղկում է և կանաչում։ Բնությունը ավելի է գեղեցկանում, ու քո տրամադրությունը բարձրանում է, և ուզում ես այս գարունը անցկացնել երջանիկ։ Երբ որ քո տրամադրությունը բարձրանում է, ուզում ես շփվել բոլորի հետ, մենակ թե միայնակ չլինես։ Ուզում ես խաղալ, ուրախանալ, մենակ թե գարունը լավ անցնի։ Կարող ես քեզ ազատ զգալ և ազատ հագնվել, երբ ու որտեղ ուզում ես։ Երբ անձրև է լինում, տրամադրությունդ ընկնում է, բայց լավը այն է, որ անձրևից հետո ամեն ինչ ծաղկում է, ու նորից վերադառնում է քո երջանկությունը․․․․․․․
Չէի ցանկանա
Ես շատ կցանկանամ, որ հաջորդ դարերում այժմյան որոշ կարևոր իրեր պահպանվեն։ Շատ կուզեմ, որ մեզ հաջորդող սերունդը լինի ավելի լավն ու բարի, քան մենք ենք։ Ես կարծում եմ, որ այժմ ապրող մարդիկ շատ տխուր են և մարդասեր չեն։ Շատ եմ կարդացել հին պատմություններ, որտեղ ասվում էր, թե որքան կյանքով լեցուն և ուրախ են մարդիկ։ Ամենուրեք բոլորը ժպտում էին, իրար բարևում և անծանոթները կարողանում են միմյանց օրը դրական լիցքերով լցնել։ Շատ կցանկանայի, որ մարդիկ գոնե մի փոքր փոխվեին և վայելեին իրենց կյանքի ամեն պահը։ Գիտակցեին ու գնահատեին այն, ինչ ունեն։ Փորձեին լինել ավելի զվարթ, ժիր, հավես ու դրական։ Չէի ցանկանա, որ հաջորդ սերունդին մեզնից փոխանցվեր այս չարությունն ու անմարդկայնությունը։
Ինչպես դարձնել Հայաստանը լավ ու բարի երկիր
Հայաստանը այս մեկ տարվա ընթացքում թուլացել է և մարել, այն բոլոր գեղեցկությունները կորել են, և Արցախի մեծ մասը գնացել է Ադրբեջանին, բայց մեկ է, պետք է ապրել: Պետք է մտածել մեր երկրի մասին, չաղտոտել, կենդանիներին չվնասել և լինել բնությանը մոտիկ: Հայաստանը միշտ համեմատում են ուրիշ երկրների հետ, բայց չեն փորձում հենց Հայաստանը դարձնել իրենց համեմատած երկրին նման: Մյուս երկրներում ամեն ինչ մաքուր է, սիրուն և այլն, բայց մեզ մոտ էլ կան սիրուն վայրեր, չնայած կարող էին լինել ավելի շատ, եթե մարդիկ մի քիչ տեսքի բերեին երկիրը:
Բնությունն իմ տարերքն է
Ես շատ եմ սիրում բնությունը։ Բնության ցանկացած եղանակ, ցանկացած գլուխգործոց ինձ համար արվեստ է։ Իմ կարծիքով բնությունը չունի թերություն։ Իմ ամենասիրելի եղանակը ամառն է, բայց ցանկացած եղանակ իրենով է յուրովի։ Օրինակ՝ աշնանը տերևների խշշոցը լսելով՝ ես մոտիվացվում եմ և դրական ու հանգիստ էներգիա եմ ստանում։ Գարնանը անձրևի տակ սիրում եմ նստել պատուհանագոգին և ստեղծագործել, քանի որ կաթիլների ձայնը լսելով՝ շատ լավ մտքեր են առաջանում։
Ես շատ եմ սիրում բնությունը, առանց բնության մարդիկ կյանք չունեն։ Օրինակ՝ ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ծառերի, թռչունների, առանց կապույտ կամ աստղաշատ երկնքի։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր բնությունն աղտոտում են առանց մի փոքր խղճի խայթի։ Բնությունը պետք է խնամել ու մաքրել, քանի որ բնությունը մեզ օգնում է ապրել։ Ծառերը թթվածին ու անուշ մրգեր են տալիս։ Միայն թե պետք է հոգ տանել նրանց մասին։
Իհարկե նաև ափսոսում եմ, երբ ավտոմեքենաները իրենց ծխով փչացնում են օդը։
Ես աշխատում եմ միշտ մաքուր պահել իմ բնությունն ու շրջակա միջավայրը։
Ինչ կպատմեին իրար Երկինքն ու Երկիրը
Ես կարծում եմ, որ եթե գոնե մեկ անգամ հնավորություն լիներ, երբ երկիրն ու երկիրը հանդիպեին իրար, նրանք միմյանց շաաատ բաներ կունենային պատմելու։ Երկինքը երկրին կպատմեր, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մոլորակից դուրս։ Կպատմեր, թե ամեն օր ինչպես է արևը դուրս գալիս ու ուժեղ ջերմացնում նրանց, կպատմեր, թե գիշերները որքան գեղեցիկ են լինում աստղերը մոտիկից։ Մի խոսքով, իմ կարծիքով վերևում շաատ հետաքրքիր ու գեղեցիկ բաներ են կատարվում, որ բառերով բացատրելն անհնար է։ Նաև կարծում եմ, որ շաատ հետաքրքիր կլիներ լսելը, թե իրականում ինչ կա կամ ովքեր կան այնտղեղ՝ վերևում։ Հետաքրքիր կլիներ լսելը Աստծո մասին։
Իսկ երկիրը երկնքին կպատմեր բնության բոլոր հրաշքների մասին։ Կպատմեր, թե ամեն առավոտ անտառում ինչպես են երգում ծիտիկները, ինչ թարմ օդ է, ինչպիսի զարմանահրաշ երևույթներ են տեղի ունենում, ինչպիսի գեղեցիկ ու յուրօրինակ կենդանիներ կան, ինչքան բազմազան, գույնզգույն, հրաշալի բուրող ծաղիկներ են աճում իր վրա։
Մի խոսքով, ես կարծում եմ, որ նրանք շաատ երկար զրուցելու թեմաներ կունենան։
Մեր դպրոցի առավելությունները և թերությունները
Մեր դպրոցը տարբերվում է Հայաստանի բոլոր դպրոցներից, դա մեր դպրոցի մեծ առավելությունն է:
Մեր դպրոցում համակարգիչները մեծ առավելություն ունեն, հեշտացնում են մեր գործը:
Բոլոր ուրիշ դպրոցներում ուսուցիչները շատ խիստ են, երեխաներին խփում են և նեղացնում, իսկ մեր դպրոցում ուսուցիչները մեզ հետ խոսում են ինչպես ընկերների հետ:
Մեր դպրոցի ամենամեծ թերությունը համակարգչով շատ աշխատելն է:
Շատերը այդպես սկսում են վատ տեսնել, իրենց աչքերը սկսում են ցավել և այլն:
Մեր դպրոցի միակ թերությունը դա է․ ես էլ ուրիշ թերություն դեռ չեմ նկատել: Ամենակարևորը, որ դպրոցում գիտելիք ենք ստանում :
Վերջ, այսօր այսքանը:
Երբ ամպրոպ է լինում
Երբ ամպրոպ է լինում, ես հետաքրքրությամբ նայում եմ պատուհանից դուրս։ Ամպրոպից հետո խոտերը ավելի են կանաչում և ծաղկում։ Բնությունն սկսում է ծաղկել կամ բազմանալ քո աչքին, և երկինքը սկսում է ավելի կապույտ լինել։ Ես չեմ սիրում անձրև, բայց սիրում եմ տաք տեղ նստած հետևել անձրևին ու հանգստանալ։ Շատերը ասում են, որ սիրում են անձրև, բայց քայլում են անձրևանոցի տակ։ Անկեղծ՝ ես ավելի շատ սիրում եմ թեյ խմելով հետևել կայծակին, քան անձրևին։ Բայց ես սիրում եմ անձրև նրանով, որ անձրևից հետո կարող է լինել գույնզգույն ծիածան։ Նաև ես ամպրոպից հետո հանգստանում եմ կամ թարմանում։
Մարդկանց պետք են ընկերներ
Բարև ձեզ, այսօր ես ուզում եմ խոսել ընկերության և իմ ընկերուհու մասին: Իմ ընկերուհին շատ լավ մարդ է: Միշտ ուրախ է և շրջապատում բոլոր մարդկանց ուրախացնում է: Մարդկանց պետք են ընկերներ, որ կյանքը ուրախ լինի: Պետք է ընկերների հարցում շատ ուշադիր լինել և ընտրել ձեզ նման և հարմար մարդ: Ես ընտրել եմ Սյուզիին: Սյուզին լավ ընկերուհի է` գժոտ, ուրախ, բարի և այլ շատ բաներ, որ ես չեմ կարող տեղավորել այս ստեղծագործական աշխատանքի մեջ, բայց փորձում եմ: Մենք սիրում ենք նույն բաները, օրինակ՝ նույն գույնը, նույն ուտելիքը, ըմպելիքը և այլն: Մենք ընկերություն ենք անում երեք տարի, բայց ով մեզ տեսնում է, ասում է, որ մանկուց ընկերություն ենք անում: Մենք այնքան ենք մտերմացել, որ արդեն դարձել ենք իրար քուրիկներ: Բոլոր մարդկանց ընկերությունը պետք է, որովհետև միայնակ ապրելը վատ է և տխուր, իսկ ընկերոջ հետ ամեն մի տխուր բանը դառնում է մի մեծ ուրախություն:
Աղայանի մանկավարժությունից
Այն ժամանակ դաստիարակները ավելի խիստ էին և ճնշում էին երեխային՝ ոտնահարելով իր ազատ խոսքի իրավունքը, իսկ այժմյան մանկավարժները փորձում են այնպես անել, որ երեխան իրեն ընդունի որպես լավ ընկեր, զուգահեռաբար օգնել նրան առաջադիմության հարցում՝ շահելով երեխայի վստահությունը։ Օրինակ՝ ես հիանում եմ մեր դպրոցի ուսուցիչների աշխատանքով, քանի որ նրանք երեխային թևեր են տալիս և ուշադրություն սևեռում ավելի շատ երեխայի մտավոր ունակությունների վրա, քան գնահատականի։
Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը
Նմանություն 1՝ մեր դպրոցում չեն կիրառվում ոչ մի տեսակի ֆիզիկական պատիժներ
Նմանություն 2՝ մեզ մոտ հիմնական առարկաները չեն կրոնն ու հայոց լեզուն
Նմանություն 3՝ մեր դպրոցը տալիս է դասավանդմանը գործնական բնույթ՝ ընտրության դասեր անցկացնելով
Նմանություն 4 ՝ մեր դպրոցը նույնպես բարձր է գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։