Մարդկանց պետք են ընկերներ

Բարև ձեզ, այսօր ես ուզում եմ խոսել ընկերության և իմ ընկերուհու մասին: Իմ ընկերուհին շատ լավ մարդ է: Միշտ ուրախ է և շրջապատում բոլոր մարդկանց ուրախացնում է: Մարդկանց պետք են ընկերներ, որ կյանքը ուրախ լինի: Պետք է ընկերների հարցում շատ ուշադիր լինել և ընտրել ձեզ նման և հարմար մարդ: Ես ընտրել եմ Սյուզիին: Սյուզին լավ ընկերուհի է` գժոտ, ուրախ, բարի և այլ շատ բաներ, որ ես չեմ կարող տեղավորել այս ստեղծագործական աշխատանքի մեջ, բայց փորձում եմ: Մենք սիրում ենք նույն բաները, օրինակ՝ նույն գույնը, նույն ուտելիքը, ըմպելիքը և այլն: Մենք ընկերություն ենք անում երեք տարի, բայց ով մեզ տեսնում է, ասում է, որ մանկուց ընկերություն ենք անում: Մենք այնքան ենք մտերմացել, որ արդեն դարձել ենք իրար քուրիկներ: Բոլոր մարդկանց ընկերությունը պետք է, որովհետև միայնակ ապրելը վատ է և տխուր, իսկ ընկերոջ հետ ամեն մի տխուր բանը դառնում է մի մեծ ուրախություն:

Հեղինակ՝ Գայանե Բադեյան։