Ես շատ եմ սիրում բնությունը։ Բնության ցանկացած եղանակ, ցանկացած գլուխգործոց ինձ համար արվեստ է։ Իմ կարծիքով բնությունը չունի թերություն։ Իմ ամենասիրելի եղանակը ամառն է, բայց ցանկացած եղանակ իրենով է յուրովի։ Օրինակ՝ աշնանը տերևների խշշոցը լսելով՝ ես մոտիվացվում եմ և դրական ու հանգիստ էներգիա եմ ստանում։ Գարնանը անձրևի տակ սիրում եմ նստել պատուհանագոգին և ստեղծագործել, քանի որ կաթիլների ձայնը լսելով՝ շատ լավ մտքեր են առաջանում։
Ես շատ եմ սիրում բնությունը, առանց բնության մարդիկ կյանք չունեն։ Օրինակ՝ ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ծառերի, թռչունների, առանց կապույտ կամ աստղաշատ երկնքի։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր բնությունն աղտոտում են առանց մի փոքր խղճի խայթի։ Բնությունը պետք է խնամել ու մաքրել, քանի որ բնությունը մեզ օգնում է ապրել։ Ծառերը թթվածին ու անուշ մրգեր են տալիս։ Միայն թե պետք է հոգ տանել նրանց մասին։
Իհարկե նաև ափսոսում եմ, երբ ավտոմեքենաները իրենց ծխով փչացնում են օդը։
Ես աշխատում եմ միշտ մաքուր պահել իմ բնությունն ու շրջակա միջավայրը։