Ես շատ կցանկանամ, որ հաջորդ դարերում այժմյան որոշ կարևոր իրեր պահպանվեն։ Շատ կուզեմ, որ մեզ հաջորդող սերունդը լինի ավելի լավն ու բարի, քան մենք ենք։ Ես կարծում եմ, որ այժմ ապրող մարդիկ շատ տխուր են և մարդասեր չեն։ Շատ եմ կարդացել հին պատմություններ, որտեղ ասվում էր, թե որքան կյանքով լեցուն և ուրախ են մարդիկ։ Ամենուրեք բոլորը ժպտում էին, իրար բարևում և անծանոթները կարողանում են միմյանց օրը դրական լիցքերով լցնել։ Շատ կցանկանայի, որ մարդիկ գոնե մի փոքր փոխվեին և վայելեին իրենց կյանքի ամեն պահը։ Գիտակցեին ու գնահատեին այն, ինչ ունեն։ Փորձեին լինել ավելի զվարթ, ժիր, հավես ու դրական։ Չէի ցանկանա, որ հաջորդ սերունդին մեզնից փոխանցվեր այս չարությունն ու անմարդկայնությունը։